Հարյուրավոր ամերիկյան ընկերություններ կիբերհարձակման զոհ են դարձել․ այն կապում են ռուս հաքերների հետ

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Շուրջ 200 ամերիկյան ընկերություններ են տուժել Ամերիկյան Kaseya IT ընկերության վրա կիբեռհարձակումից, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ և հեռակա կառավարմամբ: Կիբերանվտանգության ոլորտի մասնագետները կարծում են, որ հարձակման հետևում կարող են կանգնած լինել ցանացահեններ Ռուսաստանից։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Kaseya-ի վրա կիբերհարձակման մասին առաջիններից մեկը հայտնել է Huntress Labs ընկերությունը, որը մասնագիտացած է կիբերանվտանգության ոլորտում: Կատարվածի պատասխանատվությունն ընկերությունը դրել է REvil հաքերային խմբավորման վրա, որի գործունեությունը կապում են Ռուսաստանի հետ։

Kaseya-ն իր կայքում հաստատել է, որ հետաքննում է իր սերվերների վրա հնարավոր կիբերհարձակումը: Ընկերության տվյալներով ՝ հաքերները կարող էին «կոտրել» հավելվածը, որը կառավարում է կորպորատիվ սերվերները, համակարգիչները և ցանցային սարքերը: Kaseya-ն իր հայտարարության մեջ կոչ է արել բոլոր հաճախորդներին, ովքեր օգտվում են այս հավելվածից, անմիջապես անջատել սերվերները:

Ընկերությունը հայտարարում է, որ հարձակումից տուժել է ընդհանուր առմամբ 10 000 մարդ 10 երկրից: Huntress Labs-ն իր հերթին ներկայացրել է կիբերհարձակումից տուժած Kaseya-ի ամերիկյան հաճախորդների թիվը․ մոտ 200 ընկերություն։  Այդ թիվը շարունակում է աճել:

Huntress Labs-ի տվյալներով ՝ Kaseya ընկերությունը դարձել է շորթող վիրուսի զոհը, որը դրանից հետո տարածվել է կորպորատիվ ցանցերով, որոնք օգտագործում են դրա ծրագրային ապահովումը: Ցանցահենները կիբերհարձակումների զոհերից պահանջում են 45 հազար դոլար փոխանցել կրիպտոարժույթով, նշում է Huntress Labs-ը: Այս տեղեկությունը հաստատում են նաև կիբերանվտանգության այլ մասնագետներ, որոնց այժմ դիմում են տուժած ընկերությունները:

ԱՄՆ-ի կիբերանվտանգության և ենթակառուցվածքների գործակալությունը նույնպես հաստատել է հարձակման փաստը և հայտնել, որ զբաղվում է դրա հետաքննությամբ: