Ստիպված ՌԴ-ի նոր բազա բերեցիք․ ՀՀ-ի անվտանգությունը կախվածության մեջ է՝ իշխանության պատճառով․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
Բոլորը

Factor TV–ն զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի հետ

-Հայաստանը պատրաստվում է մեծացնել ռուսական ռազմական ներկայությունը մեր տարածքում՝ Երևանն ու Մոսկվան բանակցում են ռուսական երկրորդ ռազմաբազան տեղակայելու շուրջ։ Այսպիսով՝ կաճի ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից անվտանգության հարցերի շուրջ։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ինչը նշանակում է՝ ինքն արդեն իր անվտանգությունը ինչ-որ կոլեկտիվ բաժնով անցում է, և բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ ՀԱՊԿ ասելով՝ մեզ համար ընկալվում է ՌԴ-ն։ 1991 թվականից ի վեր Թուրքիայի հետ մեր սահմանը Հայաստան-ՆԱՏՕ սահման էր, սկզբում Հայաստան-Եվրամիություն առևտրային գոտու սահման էր, որը 91-94 թվականներին Եվրամիությունը կամ ՆԱՏՕ-ն չփորձեցին սահմաններին ինչ-որ բան անել։ Դա յուրահատուկ սահման է, որ պահպանվել է «Երկաթյա վարագույրից», որ երբևէ չբացվեց՝ ի տարբերություն Բելառուսի և Ուկրաինայի, ինչը նշանակում է, որ նաև այդ իմաստով կա գիտակցումը, թե ինչու է ռուսական բազան այդտեղ և ինչու է սահմանները պահում։ Մենք 91-ից ի վեր հայտնվեցինք մի համակարգում, որտեղ մեր եղած ռեսուրսներով՝ առնվազն 3000-5000 ռուս զինծառայողներ ենք ունեցել մեր տարածքում, ինչը նշանակում է՝ եթե իրենք չլինեին, մեր բանակը պետք է 3000-ից 5000-ով ավել ունենար, որ կարողանար սահմանը պահել։

-Այսինքն՝ ռազմական ռեսուրսների տեղաբաշխման հա՞րց կա նաև այստեղ։

-Դե հիմա մեր ժողովրդագրությամբ պետք է այդքան ապահովեինք կամ էլ ֆինանսական իմաստով՝ մեկին պետք է բերեինք, այդտեղ դնեինք։ Երբ դու ասում ես՝ «Դու լքիր», նշանակում է՝ էդ մարդը չկա, բա էդ սահմանին ո՞վ պետք է կանգնի, որովհետև գրեթե մյուս սահմանները մենք ինչ-որ ձևով պահում էինք․ Հայաստան-Վրաստան սահմանը մենք էինք պահում, Ադրբեջանի սահմանը որը գալիս էր Տավուշով, նաև՝ Նախիջևանի սահմանը մենք էինք պահում, Իրանի մասը մենք չէինք պահում։ Եթե սահմանային խնդիրները վերցնենք, ու մեկնումեկին ասենք՝ «Դուրս արի», 5000 և ավել զինծառայող ու մասնագետ՝ ամեն ինչ պիտի ունենաս, հո մնացած տեղերի՞ց չէինք հանի՝ մեր խնդիրները լուծելու։

-Սահմանազատում սկսելուց առաջ նաև ռուս զինծառայողներ են տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանին՝ պաշտոնյաներն են դա տեղեկացնում։ Ստացվում է՝ ՀՀ-ի գրեթե բոլոր սահմանները ՌԴ-ի հսկողությանն է տրվում, բացառությամբ Սոթքից Տավուշ,  Նախիջևանի և Վրաստանի հետ սահմանները։ Մեր տարածքը պաշտպանելու մեջ մեր իսկ գործոնը նվազում է։ Ի՞նչ է սա նշանակում։

-Մենք մեր անվտանգությունը կարողանում էինք պահել այն իմաստով, որ հայ զինվորը կարողանում էր պահել շատ ավելի հնարավոր ոչ կարճ սահման, և բանակը մեր բավարար էր, բայց չհասկացանք դրա գինը։ Ադրբեջանական ագրեսիայից հետո ձևավորվեց նոր սահման, որը կարողանայինք պահել մեր բանակով և ուրիշների կարիքը չունենայինք։ Դարձավ այնպես, որ մենք պետք է դա անեինք, դարձավ այնպես, որ ադրբեջանցիները եկան էդ սահմանին տիրություն անելու։ Այսօրվա դրությամբ Հայաստանն իր անվտանգությունը հանձնել է ադրբեջանցիներին՝ նայած իրենց քմահաճույքին, կուզեն՝ առաջ կգնան, կուզեն՝ հետ կգնան։ Փաստորեն Սոթք-Խոզնավար հատվածը դառնում է ադրբեջանցիների քմահաճույքներին հանձնված։ Եթե դու քո բանակին հրաման չես տալիս «Պետական սահմանների մասին» օրենքը հարգեն և կատարեն, բանակիդ հրաման չես տալիս՝ «Մեկ րոպե առաջ գնացեք ու մեր պետական սահմանը պահեք», ուրեմն՝ դու հանձնել ես ուրիշին։ Դրանից հետո սկսել են բանակցելը՝ «Մենք չենք անում՝ ո՞վ լավ կլինի»։

Արձագանք եղա՞վ ուրիշներից, ոչ։ Հարցնում եք՝ բա ի՞նչ անեք, հարցի հասցեատերը պիտի լինեն՝ այդ ի՞նչ արեցին այսօրվա իշխանությունները, որ ստիպված ենք նորից գնալ երկրորդ ռուսական բազա բերել, իսկ թե ինչ հետևանքներ են ունենալու կախվածության հետևանքով, որովհետև այսօր դարձել է այնպես, որ մի մասը ռուսական զորքն է պահում, մյուս մասը՝ հայկական զորքերը կարողանում են պահել և ցանկություն ունեն պահել, մյուս մասը ոնց որ թե՝ հրամանատարությունը կարծես թե որոշել է թողնել ադրբեջանցիների քմահաճույքից կախված, կողքից բանակցեն ՌԴ-ի հետ։ Մեծագույն մտավախություն է, որ ՀՀ-ի անվտանգությունը կախվածության մեջ է, դա այսօրվա իշխանությունների գործողությունների հետևանքն է՝ մտածված։ Եթե չես ուզում դու կառավարել, հանուն ՀՀ-ի և հայ ազգի պիտի հեռանայիր, բայց չէ, մտածված մենք գնում ենք դրան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան