«Պատմական պահ»՝ կիսադատարկ դահլիճում. ինչպես ընթացավ չորրորդ նախագահի ընտրության հարցի քննարկումը

Լուրեր

18.03.2026 | 23:19
1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվեց
18.03.2026 | 23:11
34,576 տեղահանված անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, մերժման զրո դեպք ունենք․ ՆԳ նախարար
18.03.2026 | 22:50
Ադրբեջանում մեկ անձ է ձերբակալվել, որը, ըստ ՊԱԾ-ի, շանտաժի է ենթարկել Ալիևների ընտանիքին հարսի մասի նյութերով
18.03.2026 | 22:37
Ուղևորափոխադրումների ոլորտում գործող ապահովագրական պահանջների մասով նախատեսվում են նոր կարգավորումներ
18.03.2026 | 22:06
Թրամփը կարծում է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը նպատակահարմար է թողնել «այն օգտագործող երկրներին»
18.03.2026 | 21:54
Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին․ Մերց
18.03.2026 | 21:30
Առաջարկում եմ ժողովրդավարական ընդդիմությանը սկսել բանակցություն համախմբման նպատակով. Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 21:16
Իսրայելը հայտնել է Բեն-Գուրիոն օդանավակայանում ինքնաթիռների վնասման մասին
18.03.2026 | 21:00
«Ունենք 2 հայ վիրավոր, մեկը փոքրիկ երեխա է»․ ինչ է կատարվում Իրանի ու Իսրայելի հայաշատ քաղաքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:52
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.03.2026 | 20:42
Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ
18.03.2026 | 20:30
ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:21
Գլխուղեղի աջակողմյա կաթվածով կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել
18.03.2026 | 20:05
Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը
18.03.2026 | 19:52
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած
Բոլորը

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության հարցի քննարկումը:

Հիշեցնենք՝ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը:

Թեև հանրապետականները քննարկման ընթացքում պարբերաբար շեշտում էին, որ խորհրդարանում պատմական օր է, այնուամենայնիվ նախագահի ընտրության հարցի քննարկումը որևէ կերպ չտարբերվեց մինչ այժմ օրենսդիր մարմնում տեղի ունեցած քննարկումներից: Նախ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ապա ընթերցեց Սարգսյանի կենսագրությունը, թվարկեց նրա արժանիքները՝ վերջում չմոռանալով կոչ անել կողմ քվեարկել նրա թեկնածությանը:

Այնուհետև ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները միմյանց շարունակելով հորդորեցին ներկայացնել փաստաթղթեր՝ Արմեն Սարգսյանի՝ բացառապես ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ: «Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուին որոշակի պահանջներ են առաջադրվում, մասնավորապես՝ քաղաքացիության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու, մշտական բնակության վայրի, մենք ոչ մի փաստաթուղթ չենք տեսնում, որ այդ պահանջներին համապատասխանում է»,-հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան բոլոր հորդորներին՝ Արմեն Սարգսյանն այդպես էլ չհրապարակեց որևէ փաստաթուղթ, ընդամենը շարունակեց պնդել, որ ինքը 2011 թվականին հրաժարվել է քաղաքացիությունից: «Դիմել եմ և կարծիք ունեմ պրոֆեսիոնալ իրավաբաններից՝ կրկնակի քաղաքացիություն ունեցող անձը կամ անհատը դիմելուց հետո իր դիմումի մերժման պրոցեդուրա կամ ձև չկա, նույնիսկ անհատն ինքը չի կարող հետ կանչել իր դիմումը, այսինքն՝ դիմումը ստանալուց հետո անհատը ստանում է իր ցանկությունը»,- այսպիսի՝ ոչ այնքան հստակ պարզաբանում տվեց Արմեն Սարգսյանը:

Չորրորդ նախագահի թեկնածուի ելույթից հետո տրվող հիմնական հարցերը ևս վերաբերում էին նրա քաղաքացիությանը, սակայն նույնն էին թե՛ հնչող հարցերի բովանդակությունը, թե՛ տրվող պատասխանները:

Նկատենք, որ Արմեն Սարգսյանին հարցեր տալու համար հերթագրվել էին ընդամենը 7 պատգամավոր, որից 5-ը «Ելք» խմբակցությունից, 2-ը՝ Հանրապետականից: Ուշագրավ է, որ Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին հայտարարած «Ծառուկյան» խմբակցության որևէ պատգամավոր հարց տալու համար չհերթագրվեց, ավելին՝ նրանցից որևէ մեկը ելույթ չունեցավ, միայն խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարկ համարեց հիշեցնել չորրորդ նախագահի թեկնածուին աջակցելու իրենց որոշման մասին՝ շեշտելով, որ Արմեն Սարգսյանին պետք է հնարավորություն տալ իր մոտեցումներն ու սկզբունքները իրականություն դարձնել:

Թեկնածուին հարցեր չունեին նաև ՀՅԴ խմբակցության անդամները։ Միայն Արմեն Ռուստամյանը հանդես եկավ ելույթով։ Հատկանշական է նաև այն, որ Արմեն Սարգսյանի եզրափակիչ ելույթն ընթացավ կիսադատարկ դահլիճում։

Նախագահի թեկնածուն, այդուհանդերձ, խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի լինի բոլորի «մտածած և պատկերացրած» թեկնածուն:

Ազգային ժողովում նախագահի ընտրությունը տեղի կունենա վաղն առավոտյան, պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կընտրեն Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին:

Շողիկ Գալստյան