«Կյանք մտնող, պայքարով լեցուն մի հերոսի պատմություն». հնչել է Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ներկայացրել են Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտի հայաստանյան պրեմիերան. տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի մամուլի ծառայությունից:

«Կոմպոզիտորը տեղեկացնում է, որ կոնցերտը գրել է 2017 թվականին՝ նվիրելով այն Նարեկ Հախնազարյանին։ Էդուարդ Հայրապետյանը նկատում է, որ ստեղծագործությունը գրել է՝ ոգեշնչված թավջութակահարի կատարողական վարպետությամբ։ Առաջին անգամ այն ունկնդրել է Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում, որտեղ էլ 2018 թվականին կայացել էր կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Նա ուրախությամբ է նշում, որ այսօր իր ստեղծագործությունն ունկնդրելու հնարավորություն ունեն նաև հայ երաժշտասերները։

Ներկայացնելով կոնցերտը՝ կոմպոզիտորն ասում է, որ իր ստեղծագործության մեջ պատկերել է կյանք մտնող մի հերոսի, որն անցնում է տարբեր փուլերով. «Հերոսը դուրս է գալիս պայքարի և մարտնչում իր ամբողջ ուժով։ Այդ պայքարը երկարատև է։ Գալիս է մի պահ, երբ հերոսը ցանկանում է միաձուլվել նվագախմբի, պատկերավոր ասած՝ հասարակության հետ։ Սակայն պայքարի արդյունքում նա ի վերջո իր երգն է երգում՝ դրսևորելով իր անհատականությունը»։

Ահա այս մտորումներն է հեղինակն արտացոլել կոնցերտում, որը մեծ վարպետությամբ ներկայացրեց Նարեկ Հախնազարյանը։

Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջուն Սան Պարկը։ Վերջինս նշում է, որ ուրախ է այս հրավերը ստանալու համար՝ ղեկավարելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը, նրա բնորոշմամբ, հրաշալի նվագախումբ է։
Համերգային ծրագրում հնչեցին նաև հատվածներ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից»,- ասված է հաղորդագրությունում: