Կրեմլն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը․ ռուսներն ու ուկրաինացիները, այնուամենայնիվ, մեկ ժողովուրդ են

Լուրեր

24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
24.08.2026 | 19:52
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «փլուզվում է»
24.08.2026 | 19:36
Մարադոնայի ձեռքով գոլի գնդակը 3,35 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում
24.08.2026 | 19:22
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին
24.08.2026 | 19:14
Պուտինը թույլատրել է պետությանը փոխանցել «կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները», որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել ԱԹՍ-ներից
24.08.2026 | 19:00
Մեկը լինի ձեր դարդը լացի, դուք ինչ եք եկել «Բարգավաճ Հայաստանի» դարդը լացում․ Փաշինյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:47
Իրանը հերքում է Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հրավեր ստանալու տեղեկությունը
24.08.2026 | 18:34
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
24.08.2026 | 18:30
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել
24.08.2026 | 18:24
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:19
Մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. չենք ընդունում հակառակորդ ազգի օրակարգերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի դրոշը կշարունակի ծածանվել ՌԴ Պետական Դումայի շենքի վրա: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, փոխանցում է «Գազետա»-ն։

«Մենք ընդհանուր պատմական ժամանակաշրջան ենք ունեցել, ասել է Ուկրաինայի նախագահը։ Մենք ընդհանուր պատմական ժամանակաշրջան չենք ունեցել․ մենք ընդհանուր պատմություն ունենք։ Եվ, իհարկե, ռուսներն ու ուկրաինացիները, այնուամենայնիվ, մեկ ժողովուրդ են։ Բացարձակ մեկ ժողովուրդ են, այն մեկ ընդհանրություն է։ Եվ այստեղ, երևի, իմաստ չկա շարունակել քննարկումը, ամեն ինչ ակնհայտ է»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ուկրաինացիների ատելությունը ռուսների հանդեպ կարող է բացասաբար ազդել հենց իրենց վրա։

«Ողբերգությունն այն է, որ Ուկրաինայում չափազանց շատ ռուսներ կան՝ նրանց ատելու համար և, ի վերջո, այդ ատելությունը կործանարար կլինի հենց երկրի համար»,- բացատրել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումներին, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ են՝ արհեստականորեն բաժանված համեմատաբար նորագույն պատմության շրջանում։

«Եթե լինեինք մեկ ազգ, ապա Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, գրիվեն կշրջանառվեր, իսկ Պետդումայի վերևում դեղնաերկնագույն դրոշ կծածանվեր։ Այնպես որ՝ հաստատ մեկ ազգ չենք։ Մեզանից յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի»,- հայտարարել էր Զելենսկին։

Տաթև Ֆռանգյան