Ալիևների ընտանիքի անդամները հայտնվել են փողերի լվացման, անօրինական միջոցների ստացման սկանդալի կենտրոնում․ գործը քննում է բրիտանական դատարանը

Լուրեր

01.04.2026 | 14:51
Կատարը պնդում է՝ իրանական հրթիռն իր տարածքում լցանավի է հարվածել․ Ծոցի երկրները շարունակում են հարձակումների ենթարկվել
01.04.2026 | 14:42
Ապրիլին ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր մինչև 1 աստիճան
01.04.2026 | 14:33
Մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը՝ արդեն իսկ բարձրացված չափերով․ ԱՍՀՆ
01.04.2026 | 14:25
Ընկերությունը թաքցրել է շրջանառությունը․ պետությանը վերադարձվել է 200 մլն դրամ
01.04.2026 | 14:16
Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄԷ-ի տարածք. Emirates Airlines-ի հայտարարությունը
01.04.2026 | 14:13
Հայ պատանի ըմբիշները 16 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
01.04.2026 | 14:09
Բեյրութի շրջանում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել
01.04.2026 | 14:04
Բանակցություններից հետո Պուտինն ու Փաշինյանը կշարունակեն շփումը աշխատանքային նախաճաշի շուրջ
01.04.2026 | 13:59
Transfermarkt-ը տրանսֆերային գին է սահմանել Ֆինն Գերագուսյանի համար
01.04.2026 | 13:51
Մանուկ Սուքիասյանը թիվ 94 մանկապարտեզի տնօրենի հետ զրույցից մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը
01.04.2026 | 13:40
Ադրբեջանի կողմից որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ զրոյական․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:34
Մեկնարկել է 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացը
01.04.2026 | 13:25
Ձևական մասնակցություն ու անտեսված առաջարկներ․ ՔՀԿ-ների գլխավոր մարտահրավերները՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցում
01.04.2026 | 13:17
ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին՝ ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ
Բոլորը

Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության ուսումնասիրման կենտրոնը՝ OCCRP-ն, հերթական հետաքննությունն է հրապարակել՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների հետ։

Լրատվամիջոցը գրում է, որ «Միքայելա Ջավը» իր համար անուն է վաստակել   իսպանական Իբիցայում՝ որպես դիջեյ։ «Միքայելան և ընկերները» խնջույքների տիրուհին է, սկսել է գործել 2015 թվականից՝ շաբաթ երեկոներից, ակտիվ է նաև ֆեյսբուքում, որտեղ հրապարակում է լուսանկարներ Հունաստանից, Թաիլանդից ու Լաս Վեգասից։  Իսպանական մամուլի հետ հարցազրույցներում էլ DJ Միքայելան պատմում է Իբիցայի նկատմամբ իր սիրո մասին, երաժշտական ոգեշնչման, նաև՝ Ռուսաստանում կյանքի մասին, որը նա բնութագրում է որպես իր տուն։

OCCRP-ն բրիտանական «Transparency International»-ի հետ համատեղ հետաքննությամբ պարզել է, որ «Միքայելա Ջավը» Իզզաթ Խանիմ Ջավադովան է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին։ Ջավադովան որպես բեմական անուն ընտրել է իր 22-ամյա դստեր՝ Միքայելայի անունը։

Վերջին մի քանի տարիներին նա ամուսնու՝ Սուլեյման Ջավադովի հետ բրիտանական հետաքննական ծառայությունների թիրախում է՝ միլիոնավոր ֆունտ սթերլինգների պատճառով․ երկրի Հանցավորության ազգային գործակալությունը՝ NCA-ը, կասկածում է, որ դրանք «հափշտակության, կոռուպցիայի, գողության» արդյունք են։

Այս հետաքննության առկայության մասին անցյալ տարի հրապարակել է «Evening Standard»-ը, իսկ հրապարակումը բերել է փաստաթղթերի ի հայտ գալուն, որոնք ցույց են տալիս, որ «ադրբեջանական զույգի» կարողությունից 13․9 մլն ֆունտը (շուրջ 19․6 մլն դոլար) կասկածելի ծագում ունի։

NCA-ի համաձայն՝ Ջավադովներն օգտագործել են 20 ընկերությունների ցանց՝ հիմնականում օֆշորում հիմնված։ Արդյունքում, ինչպես պնդում է գործակալությունը, գումարն այնպես է «հոսել», որ «պարտադիր չէր, որ ներառի բանկային գործարքների փոխանցումների ստուգելի հետքը»։

Բացի այդ, NCA-ի հետաքննիչները պարզել են, որ ընկերություններից 6-ը  «Ադրբեջանական լվացքատան» մի մասն են՝ ֆինանսական կոռուպցիոն մեխանիզմ, որը բացահայտվեց 2017 թվականին։ Համակարգը թույլ է տալիս Ադրբեջանի իշխող  էլիտային միջոցներ հափշտակել, հարկերից խուսափել, փողեր լվանալ, կաշառել եվրոպացի խորհրդարանականներին, Ադրբեջանից Արևմուտք ապօրինի միջոցներ տեղափոխել, որտեղ դրանք օգտագործվել են անշարժ գույքի ձեռքբերման ու շքեղ կյանքի համար։

Հետաքննությունում ասվում է, որ Իզզաթ Խանիմ Ջավադովան և Սուլեյման Ջավադովը Ադրբեջանում բարձրաստիճան դեմքեր են․ նրա հանգուցյալ հայրը  պառլամենտի անդամ է եղել, Սուլեյմանի հայրը մինչև անցյալ տարի էներգետիկայի փոխնախարարն էր։

Հոր դիրքը Ջավադովին դարձնում է «քաղաքական նշանակալի դեմք», և պետք էր նրան լրացուցիչ ստուգումների ենթարկել՝ փողերի լվացման կանոնակարգերի համաձայն։ Սակայն Ջավադովը Միացյալ Թագավորության Coutts բանկին, որտեղ հաշիվ է բացել, ասել է, որ «կապված չէ Էներգետիկայի փոխնախարարի հետ, պարզապես նույն անունն ունեն»։

Բանկին ներկայացված եկամտի աղբյուրները ևս չեն համապատասխանել գործակալության հետաքննության արդյունքներին։ Քննիչները պարզել են, որ Իզզաթ Խանիմը բանկին ասել է, թե եկամուտ է ստանալու ադրբեջանական անշարժ գույքի ընկերությունից, սակայն դատարանի փաստաղթղթերը ցույց են տալիս, որ Ջավադովների ստացածը գերազանցում է վարձակալության գումարը։

Զույգը ներկայացրել է 250 վարձակալության պայմանագիր՝ որպես փաստաթուղթ, և կառավարման պայմանագրեր 20 ընկերություններից՝ գումարների փոխանցումները արդարացնելու համար։ Երկու ընկերություններից 2015-2018թթ․ փոխանցվել է 2․4 մլն դոլար, ասվում է դատական փաստաթղթերում։

Գործակալության քննիչները նաև նշում են, որ 20 ընկերություններից ոչ մեկը չի գտնվում Ադրբեջանում, ուստի հազիվ թե վարձակալեին Ջավադովների գույքը։ Ավելին, ոչ մի վճարում ուղիղ Ադրբեջանից չի եկել։

Ըստ NCA-ի՝ Ջավադովներն իմացել են, որ ստացածը վարձակալությունից չի գալիս, այլ անօրինական միջնորդական կազմակերպությունից ՝ստեղծված փողերի լվացման համար։ Ջավադովները նաև ոչ մի բացատրություն չեն ներկայացրել մյուս 18 ընկերությունների մասով ու հերքել, որ տեղյակ են դրանցից։

Բրիտանացի հետաքննիչները չեն ուսումնասիրել՝ արդյո՞ք Ջավադովներն ունեն օրինական եկամտի աղբյուր Ադրբեջանում՝ ասելով, որ դա իրենց իրավասության շրջանակից դուրս է։ Չնայած քննիչներն ասում են, որ հնարավոր է՝ լինեն վարձակալական եկամուտներ, բայց Ջավադովների բրիտանական հաշիվներին փոխանցումները գույքային եկամուտ չեն։

Դատարանի հարցն այն է՝ Միացյալ Թագավորությունում միջոցները ստացվե՞լ են այլ աղբյուրից, թե՞ անօրինական կերպով։ Այս հարցը քննելու է դատավորը, որն էլ կորոշի՝ ինչ անել 6․5 մլն ֆունտը կամ 9․2 մլն դոլարը, որ մնացել է Ջավադովների բանկային հաշվին և սառեցվել NCA-ի կողմից։ Գործով լսումները սկսվելու են հուլիսին։

Նշենք, որ Իզզաթ Խանիմ Ջավադովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորեղբոր՝ Ջալալ Ալիևի դուստրն է։ Իսկ ահա Սուլեյման Ջավադովի հայրը Գյուլմամեդ Ջավադովն է, որը 2006 թվականից զբաղեցրել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։ Նա զբաղեցրած պաշտոնից հեռացվել է 2020թ․ մայիսին։

Էմմա Չոբանյան