Կբացվի ԱՄՆ-ում առաջին ԹՈՒՄՈ կենտրոնը

Լուրեր

31.07.2026 | 17:45
Պետությանը հանձնվել է Ծառուկյանի «Արարատ» կոնյակի կոմբինատի բաժնետոմսերի կառավարումը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
Բոլորը

Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանը երկուշաբթի հայտարարել է երեք գեղարվեստական և կրթական հաստատությունների՝ 11 մլն դոլարի պետական ​​ֆինանսավորման մասին: Այս մասին գրում է 1lurer-ը։

9 միլիոն դոլար` Սան Ֆերնանդոյի Հարավարևելյան հովտում TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու համար: Ֆինանսական աջակցությամբ և Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ​​ինստիտուտի հետ համագործակցությամբ Լոս Անջելեսի Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին ԹՈՒՄՈ կենտրոնը:

1 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացվի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ​​հետազոտությունների ինստիտուտին: 1 միլիոն դոլար էլ կհատկացվի Lark Musical Society-ին, որն ապահովում է բարձրորակ դասական երաժշտական ​​կրթություն, կազմակերպում է երաժշտական, երգ ու պարի ելույթներ:

«Ես շատ հպարտ եմ, որ Կալիֆոռնիան աջակցում է այս երեք կազմակերպությունների առաքելությանը, որոնք շարունակաբար ցույց են տալիս իրենց ձգտումն ու հաջողությունը մեր երիտասարդությանը կրթելու և ներդրումներ կատարելու հարցում՝ լինի դա արվեստ, կրթություն թե տեխնոլոգիա»,- ասել է օրենսդիր Ադրին Նազարյանը: