Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ԱԺ-ում են․ սա հեղափոխության ջախջախիչ պարտությունն է․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Բոլորը

Factor TVի հարցազրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

-Ընտրություների թեմայով սկսենք մեր զրույցը, հատկապես, որ Դուք ընդգրկված էիք ՀԱԿ ցուցակում: Ի՞նչ ստացվեց, այսպես ասած, «ոչմիթիզականության» հայրերը և որդիները հայտնվեցին ԱԺ-ում. ողջախոհության կրակը մարե՞ց:

-Երկար տարիներ Հայաստանում մարդիկ խուսափում են սառը դատողություններից, խուսափում են սառը դատողության արդյունքում արված եզրակացություններից, չեն ցանկանում դրանց հետ հաշվի նստել: Վերջին 100 տարվա ընթացքում մենք մեր այդ յուրահատկության զոհն ենք եղել: 20-րդ դարի սկզբին մեր պարտությունների, մեր ծանրագույն կորուստների հիմնական պատճառը եղել է այն, որ հրաժարվել ենք սառը դատողությունից և առաջնորդվել ենք զգացմունքայնությամբ, առաջնորդվել ենք սիրելով կամ ատելով: Չենք ցանկացել վերլուծել, հասկանալ՝ ինչ է կատարվում մեր շուրջը, ով ենք մենք և այդ զարգացումներում ինչ տեղ ունենք ու ինչ կարող ենք անել: Քանի որ դա չենք կարողացել անել, ունեցանք այն, ինչ ունենք, ինչը նաև կանխատեսելի էր: Ճիշտ է, իմ անունը եղել է ՀԱԿ ցուցակում, և եթե հետագայում էլ լինեն ընտրություններ և ինձ առաջարկվի ընդգրկվել, ես էլի կհամաձայնեմ:

-Գաղափարական ընդհանրությո՞ւն կա:

-Գաղափարական ընդհանրություն, իհարկե, կա, բայց դա չէ էականը, այլ այն, որ ՀԱԿ-ը միակ ուժն է, որը ողջախոհություն է առաջարկում:

-Իսկ ինչո՞ւ Փաշինյանին ընտրեցին: Ասում են՝ դավաճանեց, մեր երկիրը դժբախտացրեց, գցեց անդունդը, հիմա այդ դժբախտացած մարդիկ ինչպե՞ս ընտրեցին նրան:

-Փաշինյանը, երևի թե, վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ մի գործ ծրագրեց և իրականացրեց, դա Ռոբերտ Քոչարյանին իրեն ընդդիմադիր կարգելն էր և ընտրություններում հիմնական ախոյան ունենալը: Այդ ծրագիրը, վստահ եմ, մշակվել է Փաշինյանենց կողմից, սա անվրեպ կրակոց էր. Նիկոլ Փաշինյանի հակառակորդը Ռոբերտ Քոչարյանն է, որը մարմնավորում է նախկիններին, որոնց այս ժողովուրդը մերժել է 2018-ի հեղափոխությամբ: Իսկ ես ուզում եմ հեղափոխությունը պաշտպանել բոլոր նրանցից, ովքեր ոտնձգություններ են իրականացնում հեղափոխության նկատմամբ, այդ հեղափոխությունը գեղեցիկ էր, ապրված հեղափոխություն էր, հեղափոխության յուրաքանչյուր քայլը մտածված էր:

-Արժեքայի՞ն էր:

-Այո՛, և այդ արժեքային հեղափոխության ընթացքում նախկինները մերժվել էին մեկընդմիշտ: Նրանց վերադարձը որևէ պարագայում չպետք է հնարավոր լիներ: Երբ Նիկոլ Փաշինյանը նրանց էր գրգռում, որ լինեն իր ախոյանը, որպեսզի չլիներ, օրինակ, ՀԱԿ-ը կամ մյուսները, այդ հաշվարկն արված էր, որ մարդիկ ստիպված լինեն ընտրել կա՛մ մերժված նախկիններին, կա՛մ պարտված ներկաներին: Եվ մեր քաղաքացին, ցավալի է, իհարկե, բայց ճիշտ Ռոբերտ Քոչարյանի պես կուլ տվեց այդ խայծը, և քաղաքացու համար կա՛մ Քոչարյանն էր, կա՛մ Փաշինյանը, մյուսներին նրանք չէին տեսնում:

-Արդյո՞ք սխալ չէր այն, որ ՀԱԿ-ը դարձավ մի ուժ, որը կարող է իշխանության վերադարձնել ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին. Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն էր դա: Արդյո՞ք դա չխանգարեց ՀԱԿ-ին, և դրանով նա արդյո՞ք չընկալվեց որպես հեղափոխությունից հեռացած ուժ և կորցրեց ձայներ:

-Ո՛չ, ես բոլորովին այլ պատկերացում ունեմ: 2018թ. հեղափոխությունն այս ընտրություններում ջախջախիչ պարտություն կրեց: Դարակազմիկ այդ հեղափոխությունը սահմանագիծ է, մնալու է պատմության մեջ: Բայց այն ջախջախիչ պարտություն կրեց, որովհետև այս ընտրություններով հեղափոխությամբ մերժված ուժերը դարձան գործող իշխանության թիվ մեկ ընդդիմախոսները և այսօր խորհրդարանում տեղ ունեն: Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում ունեն թիմ. սա 2018թ. հեղափոխության ջախջախիչ պարտության նշաններից մեկն է: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, կարծում եմ՝ դա մտահոգության արդյունք է եղել:

Հարցազրուցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան