«Որոնելով գեղեցիկը. Միխայիլ Վռուբել». Ռուսական արվեստի թանգարանում կներկայացվեն ՀՀ-ում առկա հեղինակի բոլոր աշխատանքները

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը. Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն նվիրված է ռուս մեծ նկարիչ Մ. Վռուբելի 165 և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսը Ռուսական արվեստի թանգարանը կազմակերպել է Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի հետ և «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի աջակցությամբ։

Առաջին անգամ ՀՀ-ում՝ Ռուսական արվեստի թանգարանում, կներկայացվեն հեղինակի այն աշխատանքները, որոնք առկա են մեր հանրապետությունում։ Ցուցահանդեսին ներկայացված 13 ստեղծագործություններից 9-ը Հայաստանի ազգային պատկերասրահի, 4-ը` Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերից են։ Այդ աշխատանքները Մ. Վռուբելին ներկայացնում են որպես գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ և քանդակագործ։

Այցելուներն առաջին անգամ հնարավորություն կունենան տեսնելու Մ. Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցի առթիվ հրատարակված «Երկերի ժողովածուն», որի համար նկարազարդումներ են կատարել Այվազովսկին և ռուս լավագույն նկարիչներ Սուրիկովը, Շիշկինը, Րեպինը, Վասնեցով եղբայրները, Պոլենովը, Վռուբելը և այլոք։

Նշենք, որ Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի (Մոսկվա) տրամադրած թվային նյութերն այս ցուցահանդեսը դարձնում են առավել հետաքրքիր և տեղեկատվական։