Պուտինը՝ երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին

Լուրեր

24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
24.08.2026 | 19:52
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «փլուզվում է»
24.08.2026 | 19:36
Մարադոնայի ձեռքով գոլի գնդակը 3,35 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում
24.08.2026 | 19:22
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին
24.08.2026 | 19:14
Պուտինը թույլատրել է պետությանը փոխանցել «կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները», որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել ԱԹՍ-ներից
24.08.2026 | 19:00
Մեկը լինի ձեր դարդը լացի, դուք ինչ եք եկել «Բարգավաճ Հայաստանի» դարդը լացում․ Փաշինյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:47
Իրանը հերքում է Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հրավեր ստանալու տեղեկությունը
24.08.2026 | 18:34
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
24.08.2026 | 18:30
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել
24.08.2026 | 18:24
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե անգամ ռուսական նավերը վերջերս Ղրիմի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ խորտակեին բրիտանական Defender ավիակիրը, երրորդ համաշխարհային պատերազմ, միևնույն է, չէր սկսվի, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բոլոր նրանք, ովքեր դա անում են, հասկանում են, որ այդ պատերազմից հաղթող դուրս չեն գա․ սա չափազանց կարևոր է։ Չեմ կարծում, որ մենք ևս կուրախանայինք իրադարձությունների նման զարգացման կապակցությամբ, որի մասին խոսում եք։ Բայց մենք գոնե գիտենք՝ ինչի համար ենք պայքարում։ Մենք մեր տարածքում պայքարում ենք մեզ համար, մեր ապագայի համար։ Չէ՞ որ մենք չենք հազար կիլոմետրեր անցնելով՝ գնացել նրանց մոտ, նրանք են եկել մեր սահմաններին ու խախտել մեր ջրային տարածքը»,- ասել է ռուս առաջնորդը։

Նա բրիտանական ավիակրի հետ կապված միջադեպն անվանել է սադրանք ու հավելել, որ դրան մասնակցել են ոչ միայն բրիտանացիներ, այլ նաև ամերիկացիներ։ Այսպես՝ միջադեպին հետևել է ԱՄՆ ՌՕՈՒ հետախուզական ինքնաթիռը, որն օդ է բարձրացել Կրետե կղզու ավիաբազայից։

Հիշեցնենք՝ հունիսի 24-ին HMS Defender-ը հարավային Ուկրաինայից՝ Օդեսայից ուղևորվել է դեպի Վրաստան, երբ ՌԴ ռազմածովային ուժերը նրան հեռանալու նախազգուշացում են տվել։ Այնտեղ հասնելու համար նավը պետք է անցներ Ղրիմի թերակղզուց դեպի հարավ, որը բռնակցվել է Ռուսաստանի կողմից։ Երբ բրիտանական ավիակիրը 12 մղոն հեռավորությամբ մոտեցել է Ղրիմին, ՌԴ սահմանապահ նավը վտանգավոր քայլ է կատարել․ այն շատ է մոտեցել բրիտանական նավին ու փորձել է ստիպել՝ փոխել ճանապարհը։ Օդ են բարձրացվել կործանիչներ, ռադիոկապով կրակելու նախազգուշացում է տրվել։

Տաթև Ֆռանգյան