«Ձեր հաջողությունները մեծ հաղթանակների հիմք են». Վ. Դումանյանն ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներին և թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը. տեղեկացնում են գերատեսչությունից:

Օրերս Սկոպյեում կայացած Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի մրցմանը մեր ընտրանին (կազմը՝ Միքայել Ավետիսյան, Սեդրակ Խաչատրյան, Հենրիկ Նիկողոսյան, Նադիր Սարգսյան, մարզիչ՝ Վահե Ավետիսյան) Ալբանիայի, Ադրբեջանի և Չեռնոգորիայի հետ պայքարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և արդեն հաջորդ տարի Դևիսի գավաթի երրորդ ենթախմբում հանդես գալու հնարավորություն ստացել: Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել թենիսիստներին Հայաստանը պատվով ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտություն պարգևելու համար:

«Նմանօրինակ հաջողությունները հիմք են մեծ հաղթանակների համար: Դուք ձեր մրցելույթներով ոգևորում եք բազմաթիվ մարդկանց, օրինակ ծառայում նրանց համար: Սպորտում գրանցվող հաղթանակները ոչ միայն մարզիկների, այլև ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատի ցուցիչ են, ուստի դուք շատ մեծ դերակատարում ունեք հայ հասարակության տրամադրությունը բարձրացնելու և նրան վստահություն ներշնչելու առումով: Շարունակե՛ք հպարտության զգացում պարգևել մեզ, իսկ նախարարությունը շարունակաբար կանի հնարավորը ձեզ աջակցելու և խրախուսելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը և ընդգծել՝ մշտապես պատրաստ է լսել մարզաշխարհի ներկայացուցիչների առաջարկությունները և դիտարկումները:

Հայաստանի թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը պատմել է Դևիսի գավաթում թիմի մրցելույթների մասին՝ փաստելով, որ ի սկզբանե հաղթական են տրամադրված եղել. «Գիտակցում ենք, թե նախորդ տարվա դժվարություններից հետո մեր ժողովրդի համար որքան կարևոր են հաղթանակները, և դրանք գրանցելու համար ուժ չենք խնայում: Մեր գլխավոր նպատակը մեկ ենթախումբ բարձրանալն էր, ինչին կարողացանք հասնել: Նախ Ալբանիայի, ապա Ադրբեջանի հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակներն ապահովեցին չորրորդից երրորդ ենթախումբ անցումը, իսկ Չեռնոգորիայի հետ խաղի արդյունքն արդեն էական նշանակություն չուներ: Սա բոլորիս հաղթանակն է՝ երկրի, նախարարության, ֆեդերացիայի, մարզիկների: Վերադարձել ենք դրական էմոցիաներով և նոր հաղթանակների պատրաստակամությամբ»:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչներից Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է հավաքականի առաջիկա ծրագրերից, քննարկել մեր երկրում մարզաձևի առավել մասսայականացման և զարգացման հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ համատեղ ուժերով առկա խնդիրները լուծելու համար:

Ներկաները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և որպես հաղթական հուշանվեր՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին նվիրել Դևիսի գավաթի՝ իրենց ստորագրություններով գնդակ: