Բողոքի ակցիա Մարալիկում․ պահանջում են համայնքապետի հրաժարականը

Լուրեր

17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մարալիկում բողոքի ակցիա է․ բնակիչներից շատերը շարունակում են պահանջել Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։

Ցուցարարները պնդում են, որ վերջինս թաղված է կոռուպցիոն քրեական գործերի մեջ, նրան բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրված, հետևաբար՝ պետք է հեռանա։

Ըստ բողոքավորների, Արտակ Գևորգյանը, օգտագործելով վարչական լծակները, ԱԺ ընտրությունների ժամանակ աշխատել է «Հայաստան» դաշինքի օգտին։ Համայնքի բնակիչները պնդում են, որ նա համայնքի բնակիչների շահերը չի ներկայացնում, մեծամասնության կողմից ընդունված չէ, ժամանակին էլ ընտրվել է կեղծիքներով, այնինչ նրա պաշտոնավարմանը դեռ 1,5 տարի կա։

Բողոքավորները մեզ հետ զրույցում նշեցին, որ գրեթե երկու տարի է՝ համայնքապետարանի դռները փակ են, Արտակ Գևորգյանը աշխատակազմի հետ տեղափոխվել է երաժշտական դպրոցի շենք, հետևաբար՝ իրենց բողոքի ակցիան անցկացնում են երաժշտական դպրոցի մոտ։

Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանին վերջերս նոր մեղադրանք է առաջադրվել, համաձայն որի, վերջինս, 2017թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ՀՀ-ից բացակայող իր բարեկամուհուն բնակարան է նվիրաբերել՝ այսպիսով մեծ վնաս պատճառելով համայնքի շահերին։

Գևորգյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Արմիկ Մովսիսյան