Պետք է դիմել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով․ Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 10:31
Թրամփը զգուշացնում է Իրանին՝ գործարքի «ժամանակը սպառվում է»
18.05.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
18.05.2026 | 10:02
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:02
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:01
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 10 ձերբակալված աջակիցներից 6-ը կալանավորվել է
18.05.2026 | 09:46
ՃՏՊ Այնթապում․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է
18.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
Բոլորը

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անհանդուրժելի. Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձիք ռազմագերիներ են և շարունակում է մեր ռազմագերիների դատավարությունը, որոնց առաջադրված են ծանրագույն մեղադրանքներ՝ նախատեսելով 14-20 տարի, իսկ որոշ դեպքերում նաև ցմահ ազատազրկում: ԱԺ արտահերթ նիստում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև ընդգծեց, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝  գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ 75 տոկոսը ներառյալ:

Զոհրաբյանը խորհրդարանին առաջարկեց Ադրբեջանի հանդեպ կիրառել կոնկրետ պատժամիջոցներ. «Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը: Կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա կլանի և ընտանիքի բանկային հաշիվների վրա: Դա մենք կարող ենք անել: Դիմում եմ խորհրդարանին՝ միասնական հայտարարությամբ, ուղերձով դիմել միջազգային կառույցներին և նշել կոնկրետ պատժամիջոցներ, այլապես շատ երկար ենք սպասելու մեր տղաներին»:

Մանրամասները՝ տեսանյութում։