Կարծիք կա՝ ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է․ Աբովյանը՝ ձերբակալության հիմքերն ընդլայնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։

«Կարծիք կա, որ այսօր առաջարկվող փոփոխությունները միտված են ավելի ընդլայնելու հնարավորությունները, որ այս կամ այն պատճառով դատարանում հայտնված մարդկանց նկատմամբ կիրառվի ձերբակալումը որպես պատժիչ կամ կանխարգելիչ միջոց: Կխնդրեի հեղինակներին մանրամասնել, քանզի կա կարծիք, որ  սա ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է»,- նշեց Արման Աբովյանը։

Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ իր մոտեցումը հետևյալն է՝ որևիցե անմեղ մարդ որևէ հանգամանքում չպետք է հայտնվի անազատության մեջ, և որևիցե մեղավոր մարդ չպետք է օգտվի արդարադատության համակարգի թերություններից։

«Այս նախագիծը որևէ եղանակով չի ընդլայնում կամ չի սահմանափակում քրեական արդարադատություն իրականացնող դատարանի լիազորություններն այս կամ այն հարցում։ Այն պարզապես հստակեցնում է չափանիշները, հիմքերը, դեպքերը, որոնց պարագայում ձերբակալությունը կարող է լինել իրավաչափ, որոնց պարագայում՝ ոչ»։

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ նոր քրեական դատարավարության օրենսգիրքն, ի տարբերություն գործողի, արտացոլում է ժամանակակից միջազգային ստանդարտները։ Պատգամավորը հավելեց, որ նոր օրենսգիրքը ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2022 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում: