Թեժ գիծ՝ պատերազմի հետևանքով հոգեբանական խնդիրներ ունեցողների համար

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները մեղմելու նպատակով գործարկվել է հոգեբանական աջակցություն թեժ գծի ծառայություն, տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից:

Աջակցությունից կարող են օգտվել՝

1) անհետ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.

2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.

3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.

4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները.

5) ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները:

Անվճար հոգեթերապիայի սեանսներ ստանալու համար կարող են հերթագրվել կա՛մ զանգահարելով թեժ գծին՝ 060 834 777, կամ նամակ ուղարկելով հետևյալ էլհասցեին՝ [email protected], որից հետո համապատասխան մասնագետները կապ կհաստատեն դիմումատուի հետ:

Այն հոգեբանները, որոնք ունեն բարձրագույն հոգեբանական կրթության որակավորում՝ բակալավրի (առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ մագիստրոսի (առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ վերջինիս հավասարեցված աստիճան և ցանկանում են ներգրավվել սույն աշխատանքներում, կարող են իրենց հայտերն ուղարկել հետևյալ էլհասցեին՝ [email protected]