ՀՀ ԿԳՆ-ն ուսուցիչների վերապատրաստման մրցույթ է հայտարարում

Լուրեր

13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ, «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստում:

 

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նախաձեռնության մասին հայտարարությունը և կից՝ դիմումի ձևաթերթը:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչներ վերապատրաստողների մրցույթի

Ծրագրի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ, «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Վերապատրաստումները կազմակերպվելու են հետևյալ առարկաների ուսուցիչների համար՝

·        «Ես և շրջակա աշխարհը» և «Մաթեմատիկա» (2-4-րդ դասարաններ),

·        «Մաթեմատիկա» և «Հանրահաշիվ» (5-11-րդ դասարաններ),

·        «Հասարակագիտություն» (8-11-րդ դասարաններ):

Այդ նպատակով հայտարարվում է վերապատրաստողների մրցույթ: Ընտրված թեկնածուները, վերապատրաստման դասընթացը (ToT) հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն նշված դասընթացները իրենց մարզի ուսուցիչների համար:

Վերապատրաստողի հիմնական պարտականություններ

–              Պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում սույն թվականի օգոստոս և նոյեմբեր ամիսներին համապատասխան առարկայական խմբերի ուսուցիչների համար իրականացնել դասընթացներ (յուրաքանչյուր խմբում՝ 30 ժամ):

–              Պատրաստ լինել նմանատիպ դասընթացներ իրականացնելու նաև հաջորդող տարիների ընթացքում:

–              Հասանելի լինել վերապատրաստված ուսուցիչների համար, նրանց ուղղորդելու, մենթորություն իրականացնելու համար:

–              Պարբերաբար մասնակցել կազմակերպվող սեմինարներին, հանդիպում-քննարկումներին, հետևել Ծրագրի հետ կապված նորություններին և զբաղվել ինքնակրթությամբ:

* Ծրագրի շրջանակում աշխատանքը վերապատրաստողները կարող են համատեղել հիմնական աշխատանքի հետ:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներ

–              վերը նշված առարկայական խմբերից որևէ մեկին վերաբերող բարձրագույն մասնագիտական կրթություն,

–              վերապատրաստում իրականացնելու փորձ,

–              ինտեգրված դասեր պլանավորելու կամ վարելու փորձառություն,

–              մարզերում վերապատրաստում իրականացնելու հասանելիություն և ճկունություն,

–              հաղորդակցման զարգացած հմտություններ,

–              թիմում աշխատելու կարողություն,

–              կազմակերպչական, արագ կողմնորոշվելու հմտություններ և նախաձեռնողականություն,

–              համակարգչային գրագիտություն,

–              օտար լեզուների իմացությունը ցանկալի է:

Վերապատրաստողների վերապատրաստում (ToT)

Երևանից և յուրաքանչյուր մարզից կընտրվեն սահմանափակ թվով թեկնածուներ՝ հայտադիմումի և հարցազրույզի արդյունքների հիման վրա, որոնք կմասնակցեն վերապատրաստողների վերապատրաստման հատուկ դասընթացին (ToT): Վերջինս տեղի կունենա սույն թվականի հունիսի 18-30 ընկած ժամանակահատվածում: Թեկնածուների համար մասնակցությունն անվճար է. տրանսպորտի, գիշերակացի և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:

 

Ժամկետ

·          Վերապատրաստողների վերապատրաստում (ToT) – հունիս, 2018թ.

·          Համապատասխան առարկայական խմբերի ուսուցիչների համար դասընթացներ – օգոստոս և նոյեմբեր, 2018թ.՝ ըստ սահմանված ժամանակացույցի (յուրաքանչյուր խմբում՝ 30 ժամ):

Դիմելու կարգ և պայմաններ

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած յուրաքանչյուր վերապատրաստողի հետ կկնքվի պայմանագիր, որի համաձայն նա գործարքային սկզբունքով կվարձատրվի իրականացրած դասընթացների համար:

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև սույն թվականի մարտի 31-ը ներառյալ ուղարկել լրացված հայտադիմումը [email protected]  էլ. hասցեով՝ նամակին կցելով նաև ինքնակենսագրությունը (CV):