Թուրքիայում շարունակվում են հարձակումները ընդդիմության դեմ․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Զինված անձի կողմից Թուրքիայի քրդամետ կուսակցության նահանգային գրասենյակի վրա մահացու հարձակումը մտահոգությունների տեղիք է տալիս, հաղորդում է Ամերիկայի Ձայնը։

Ստամբուլում բողոքի ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոց Դենիզ Պոյրազի լուսանկարներով, ով սպանվել է քրդամետ HDP կուսակցության նահանգային գրասենյակի վրա կատարված հարձակման արդյունքում:

Երկրի ողջ տարածքում մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ու արտահայտել վրդովմունքը Պոյրազի սպանության կապակցությամբ: ՛՛Մենք ուզում ենք ապրել ազատ և ժողովրդավարական երկրում՛՛ ասում են քաղաքացիները, ովքեր նշում են, որ այս սադրիչ հարձակումները վախի մթնոլորտ են սերմանում երկրում:

Զինված հարձակման մեջ կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, ուր HDP-ին մեղադրել է ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ: Դա կառավարության կողմից բազմիցս հնչեցվաած մեղադրանք է, ըստ որի կուսակցությանը մեղադրում են ահաբեկչական կառույց ճանաչված PKK- ի հետ կապ ունենալու մեջ:

«Մենք լավ գիտենք, թե որտեղից են գալիս այսպիսի հարձակումները, ինչպես են դրանք իրականացվում և որքան հեռու կարող ենգնալ: Մենք խոսում ենք կոալիցիոն կառավարության մասին, որը սպառնում է մեր կուսակցությանը և թիրախավորում մերանդամներին»,- ասում է HDP- ի պատգամավոր Մուսա Պիրոգլուն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտեց Պոյրազի սպանությունը հարձակումից երեք օր անց: Իրավապաշտպան խմբերը նախազգուշացնում են, որ Պոյրազի սպանությունը կարող է վերջինը չլինել, եթե կուսակցության ղեկավարությունը չփոխի իր հռետորաբանությունը:

«Իշխող կոալիցիայի համար ընդդիմության դեմոնիզացումը շատ ավելի օրինական է դարձել: Մենք տեսնում ենք այս հուսահատ դիսկուրսը, որն ուղղված է տարբեր կուսակցություններին: Մենք գտնվում ենք շատ վտանգավոր ժամանակաշրջանի շեմին, եթե նման տեսակի հարձակումները կրկնվեն ու ականատես լինենք նման այլ օրինակների: Եվ դա տեղի կունենա, քանի դեռ չկա դրան կանխելու իրական քաղաքական կամք»,- ասում էHuman Rights Watch- ի Թուրքիայի գծով հետազոտող Էմմա Սինքլեր-Վեբը:

Բոլոր ընդդիմադիր կուսակցությունների մասին խոսելիս Էրդողանն ու նրա կողմնակիցները օգտագործել են «ահաբեկիչների աջակիցներ» պիտակը: «Լավ կուսակցության» կողմից հավանական նախագահական թեկնածու Մերալ Աքսեները կառավարության աջակիցներից մեկի կողմից մեղադրվել է ահաբեկչության մեջ, իսկ Ստամբուլում գլխավոր ընդդիմության ՝ CHP- ի ղեկավարը պարբերաբար ստանում է սպառնալիքներ:

«Որքան շատ ենք աշխատում, այնքան նրանք ավելի շատ են վախենում, որի հետևանքով ավելի շատ են հարձակվում: Այս արատավոր ցիկլը ինչ-որ պահին կդադարի, սակայն ես չեմ վախենա ու հետ կանգնեմ»,- ասում է Ստամբուլում CHP- ի ղեկավար Քանան Քաֆթանչօղլուն:

Պոյրազիի մահը սգողները հուսով են, որ նրա մահը ազդակ կհանդիսանա, ու նա կլինի վերջին զոհը սրվող քաղաքական բևեռացման և ատելության խորացման այս իրավիճակում: