Ովքեր են մնալու ԱԺ-ում, ովքեր են Կառավարություն գործուղվելու․ ՔՊ-ի խոսնակի պարզաբանումը

Լուրեր

31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Երեկ՝ հունիսի 27-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները։

Ըստ այդմ՝ պարզ դարձավ, որ խորհրդարան անցած երեք ուժերի միջև մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ:

Factor TV-ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանից փորձեց պարզել՝ արդեն որոշում կա, թե ցուցակի առաջին 71 համարներից քանիսն են խորհրդարանում լինելու և քանիսն են գործադիր մարմին գնալու։

«Այս պահին քննարկումները դեռ վերջնականացված չեն։ Երբ վերջնական կլինի, արդեն կհանրայնացվի»,- ասաց Ալեքսանյանը։

Հարցին՝ որոշվա՞ծ է, թե ովքեր են գնալու Կառավարություն, հնարավո՞ր է՝ փոփոխություններ լինեն այդ առումով և անձինք, ովքեր գործադիրում էին՝ որպես նախարար, տեղափոխվեն օրենսդիր՝ նա արձագանքեց․ «Քննարկման առարկա են հենց նմանատիպ հարցեր, թե ով պետք է գնա գործադիր, ով պետք է մնա օրենսդիրում։ Այս պահին ոչինչ բացառել չի կարելի»։

ՔՊ խոսնակը հավելեց, որ մանդատների հանձնումից առաջ վերջնական որոշում կլինի։

Հիշեցնենք ՔՊ-ի ցուցակի առաջին 71 համարներին․

1․ Փաշինյան Նիկոլ
2․ Արարատ Միրզոյան
3․ Մակունց Լիլիթ
4․ Պապիկյան Սուրեն
5․ Սուքիասյան Խաչատուր
6․ Նազարյան Լենա
7․ Սիմոնյան Ալեն
8․ Պետրոսյան Ռոմանոս
9․ Դավոյան Արփինե
10․ Թորոսյան Արսեն
11․ Հարությունյան Արայիկ
12․ Բաղդասարյան Նազելի
13․ Ռուբինյան Ռուբեն
14․ Արսենյան Գուրգեն
15․ Ավանեսյան Անահիտ
16․ Մելքոնյան Գուրգեն
17․ Արշակյան Հակոբ
18․ Տիգրանյան Հերիքնազ
19․ Կոնջորյան Հայկ
20․ Փամբուխչյան Արմեն
21․ Ջուլհակյան Արուսյակ
22․ Աղաջանյան Էդուարդ
23․ Քոչարյան Անդրանիկ
24․ Կարապետյան Մարիա
25․ Թունյան Բաբկեն
26․ Թորոսյան Շիրակ
27․ Վարդանյան Ծովինար
28․ Հովակիմյան Վահագն
29․ Պապոյան Գևորգ
30․ Գրիգորյան Հռիփսիմե
31․ Խաչատրյան Վիգեն
32․ Վարդանյան Վլադիմիր
33․ Գասպարյան Դիանա
34․ Սանոսյան Գնել
35․ Մաթևոսյան Համբարձում
36․ Ղազարյան Սոնա
37․ Խաչատրյան Արամ
38․ Հարությունյան Հովհաննես
39․ Բաթոյան Զարուհի
40․ Գրիգորյան Արարատ
41․ Գևորգյան Դավիթ
42․ Ստեփանյան Լիլիթ
43․ Համբարձումյան Կարեն
44․ Գաբրիելյան Վիլեն
45․ Գալստյան Մերի
46․ Գաբրիելյան Սիսակ
47․ Խաչատրյան Արմեն
48․ Գասպարյան Տաթևիկ
49․ Հակոբյան Վաղարշակ
50․ Սարգսյան Հայկ
51․ Մանավազյան Արուսյակ
52․ Բագրատյան Սերգեյ
53․ Մկրտչյան Նարեկ
54․ Ղազարյան Թագուհի
55․ Հակոբյան Հրաչյա
56․ Ասատրյան Մաթևոս
57․ Բադալյան Լուսինե
58․ Ղալումյան Վահե
59․ Թևոնյան Սեդրակ
60․ Պողոսյան Քրիստինե
61․ Մովսիսյան Սերգեյ
62․ Եղոյան Արման
63․ Ղազարյան Ալխաս
64․ Սարգսյան Տրդատ
65․ Մկրտչյան Արեն
66․ Ղազարյան Մարինա
67․ Զեյնալյան Նարեկ
68․ Հովհաննիսյան Արթուր
69․ Բեղլոյան Անուշ
70․ Աղազարյան Հովիկ
71․ Բաբայան Նարեկ

Նշենք, որ ցուցակում ներառված կուսակցականներից 17-ը մինչ այս աշխատում էին գործադիր մարմնում։ Պարզ է, որ ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կրկին կգլխավորի Կառավարությունը։ Գործադիրում աշխատող կամ նախկինում աշխատած մնացյալ 16 գործիչներն են Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը, Անահիտ Ավանեսյանը, Արմեն Փամբուխչյանը, Դիանա Գասպարյանը, Գնել Սանոսյանը, Համբարձում Մաթևոսյանը, Արամ Խաչատրյանը, Զարուհի Բաթոյանը, Արարատ Գրիգորյանը, Դավիթ Գևորգյանը, Նարեկ Մկրտչյանը, Տրդատ Սարգսյանը, Նարեկ Բաբայանը։

Նրանցից 3-ն այս պահին նախարարի պաշտոնակատարի պաշտոնն են զբաղեցնում՝ Սուրեն Պապիկյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարն է, Ռոմանոս Պետրոսյանը՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը, Անահիտ Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարի պաշտոնակատարը։ ՔՊ առանցքային դեմքերից են Արայիկ Հարությունյանը, որը նախկինում զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը, իսկ այժմ Փաշինյանի գլխավոր խորհրդականն է, և Արսեն Թորոսյանը, որն Առողջապահության նախարարն էր, իսկ ներկայում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

 

Մերի Մարտիրոսյան