Հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից. Հայկ Մարության

Լուրեր

09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Երևանում ապօրինի կառուցված շինություններին ու դրանց ապամոնտաժմանը:

«Դիմում եմ այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում:

Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց ձեռքով» ապօրինի կառույցները քանդելու համար:

Սրա վերաբերյալ հայտնում եմ.

ա) ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը:

բ) ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու:

Երևանի քաղաքապետարանն իր գործողություններում հաստատակամ է: Հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից»,- գրել է   Երևանի քաղաքապետը: