Էրդողանի 800 մլրդ դոլարանոց նոր մեգանախագիծը․ կծանծաղի Սև ծովը, իսկ Մարմարա ծովը՝ կոչնչանա․ գիտնականներն ահազանգում են

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնի է խոշոր շինարարական նախագծերի հանդեպ իր կրքով: Ստամբուլում նոր օդանավակայանը, Թուրքիայի ամենամեծ մզկիթը, Բոսֆորի տակով անցնող թունելը. այս բոլոր կառույցները զրոյից կառուցվել են շատ կարճ ժամանակահատվածում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Սակայն Էրդողանի նոր նախագիծը՝ Ստամբուլի ջրանցքը, բոլորովին այլ շարքի նախագծի է պատկանում: Թուրքական իշխանությունները նախատեսում են՝ ոչ ավելի, ոչ պակաս, ստեղծել երկրորդ Բոսֆորը, ավելի ճիշտ՝ այս նեղուցի կրկնօրինակը։ Ստամբուլի արևմտյան ծայրամասում արհեստականորեն կառուցվելիք այս 45 կիլոմետրանոց ջրանցքը կանցնի Բոսֆորին զուգահեռ և կկապի Սև ու Մարմարա ծովերը: Նպատակը Բոսֆորի նեղուցը բեռնաթափելն է, որտեղ տարեցտարի փոխադրումներն ավելի ու ավելի ինտենսիվ են դառնում:

Ջրանցքի շինարարությունը պետք է սկսվի շուտով: 2020-ի մարտին սկսվեց ծրագրի առաջին փուլը. ներդրողների շարքում Մերձավոր և Միջին Արևելքից շատ դիմողներ կային:

Բայց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և մտավորական վերնախավն ու քաղաքային բնակչության մեծ մասը քննադատում են շինարարական ծրագիրը: Նոր ջրանցքի կառուցման դեմ հիմնական փաստարկը շրջակա միջավայրին վնասելն է: Չնայած Թուրքիայի Բնապահպանության նախարարությունը 2019-ի վերջին դրական փորձագիտական գնահատական տվեց նախագծին, սակայն անկախ գիտնականները կանխատեսում են ջրանցքի կառուցման սարսափելի հետևանքները:

DW-ին տված հարցազրույցում Ստամբուլի բնապահպանական ինժեներների պալատի նախագահ Մեգաթ Գյունեյն ասել է, որ «Ստամբուլի» ջրանցքն ամբողջությամբ կփոխի Թուրքիայի խոշորագույն 16 միլիոնանոց քաղաքի ջրամատակարարման իրավիճակը՝ փաստացիորեն այն կտրելով խմելու ջրի հիմնական աղբյուրներից, որոնք գտնվում են Բոսֆորի եվրոպական մասում։

«Մենք կկորցնենք եվրոպական կողմում խմելու ջրի հիմնական ջրամբարը, իսկ այնտեղ գտնվող Տերկոս լիճը կմտցվի ջրանցքի մեջ»,- ասված է ինժեներների զեկույցում։

Փոխարենը խմելու ջուրը քաղաքին կմատակարարվի Ստամբուլից 200 կմ հեռավորության վրա գտնվող ջրամբարից, ինչի համար կպահանջվի կյանքի կոչել ևս մեկ մեգանախագիծ՝ հսկայական ամբարտակի կառուցումը։ «Արդյունքում, սա կհանգեցնի այն բանին, որ քաղաքի բնակիչների համար ջրի վճարը կտրուկ կաճի»,- կանխատեսում է Գյունեյը։

Բացի այդ, Ստամբուլի ջրանցքի կառուցումը փաստացիորեն կոչնչացնի Բոսֆորի եվրոպական մասի էկոհամակարգը՝ բազմատեսակ բույսերի ու կենդանիների հետ միասին։ Թռչուններն այս տարածքն օգտագործում են ձմեռելու ու ձագեր ունենալու համար։ Ջրանցքի շինարարությունը կհանգեցնի այն բանին, որ նրանցից շատերը կհայտնվեն ոչնչացման եզրին։ Քաղաքի հյուսիսում նախագծի իրագործման համար կկտրվի 200 հազար ծառ, կոչնչացվի 136 քառակուսի կիոմետր գյուղատնտեսական նշանակության հող ու 13 կմ քառակուսի արոտավայր։

Սակայն սա էլ ամենը չէ․ վտանգի տակ կհայտնվի Մարմարա ծովի էկոհամակարգը, ուր, նոր ջրանցքի կառուցման դեպքում, կթափվի ավելի աղի ու թթվածնով ավելի քիչ հագեցած Սև ծովի ջուրը։ Այժմ դա տեղի է ունենում աննշան ծավալով՝ շնորհիվ Բոսֆորում առկա տարբեր ուղղությունների հոսանքների։

Ստամբուլի ջրանցքի հայտնվելուց հետո մասնագետները մեծ հավանականությամբ վտանգ են տեսնում, որ Սև ծովը կսկսի ծանծաղել, իսկ Մարմարա ծովը՝ ոչնչանալ։

Բայց մինչ այժմ ոչ մի հակափաստարկ չի կարողացել կանգնեցնել այս մեգանախագիծը: Չէ՞ որ դրա շրջանակում, բացի բուն ջրանցքից, նախատեսվում է կառուցել նաև նոր բնակելի տարածքներ: Կառավարության զեկույցում նշված է, որ ջրանցքի երկայնքով կկառուցվի 1,2 միլիոն բնակչությամբ բնակավայր: Այս նպատակի համար շինարարական ընկերություններին կտրամադրվի 83 քառակուսի կիլոմետր տարածք: Ընդհանուր առմամբ, ըստ Գյունեյի, Ստամբուլի ջրանցքի նախագիծը հսկայական շահույթներ կբերի ներդրողներին:

«Ջրանցքի շինարարության ընթացքում շահույթը կարող է հասնել 800 միլիարդ դոլարի: Բայց դրանից կշահի միայն էլիտան: Սովորական մարդիկ կարտաքսվեն այս տարածքից: Կենդանիները նույնպես կկորցնեն իրենց բնակավայրերը»,- ասել է փորձագետը:

Տաթև Ֆռանգյան