Ոտքի՛, Փաշինյանն է գալիս. իրավապաշտպանները՝ վարչապետին հոտնկայս դիմավորելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արձակուրդով պայմանավորված երկշաբաթյա բացակայությունից հետո կառավարության հունիսի 24-ի նիստը կրկին վարում էր Նիկոլ Փաշինյանը։ Նիստը հերթականն էր, բայց հենց սկզբում այն լրագրողների ուշադրությունը գրավեց ոչ սովորական մի դրվագով։ Պետք է ոտքի կանգնել, երբ Նիկոլ Փաշինյանն է գալիս։ Կառավարության անդամներին նիստի մեկնարկին հատուկ ցուցում տրվեց՝ հոտնկայս դիմավորել վարչապետի պաշտոնակատարին:

«Հարգելի՛ կառավարության անդամներ, խնդրում եմ՝ վարչապետի ներս մտնելիս բոլորս ոտքի կանգնեք»,֊- ասաց արարողակարգի պատասխանատուն։

Կառավարության նիստից վայրկյաններ առաջ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանի՝ գործադիրի անդամներին տրված ցուցումը անխտիր կատարվեց կառավարության բոլոր անդամների կողմից:

Նման ընդունելությունը, ինչպես կառավարության նիստից հետո մեկնաբանեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, պայմանավորված է արտահերթ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակով:

Դիտարկմանը, որ նման տեսարանների ականատես ենք եղել Հյուսիսային Կորեայի գործադիր մարմնի նիստերից հրապարակված տեսանյութերում, Վահան Քերոբյանը նախընտրեց չարձագանքել։

ՔՊ վարչության անդամ, շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բնական է համարում, որ Փաշինյանի տեսնելով՝ պետք է ոտքի կանգնեին: Փաշինյանի թիմակցին հիշեցրինք՝ մինչ այս պահը նման տեսարանի ականատես չէինք եղել, պատասխանեց՝ իրավիճակի փոփոխությունը պայմանավորված է իրենց նոր գործելաոճով։

Այս թեմային լրատվամիջոցների անդրադարձից հետո կառավարության յութուբյան ալիքում ուղիղ հեռարձակված նիստից հեռացվեց վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուի կոչը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ եթե այդ հատվածը հեռացրել են, ուրեմն այն խնդրահարույց է եղել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ կարծում է, որ հենց Նիկոլ Փաշինյանի պահանջով է արարողակարգի պատասխանատուն նման նախաձեռնությամբ հանդես եկել: Ըստ իրավապաշտպանի՝ Փաշինյանը պահանջում է, որ իրեն յուրահատուկ վերաբերվեն:

Փաշինյանին հոտնկայս դիմավորելու տեսարանների ֆոնին իրավապաշտպանները հիշում են նրա նախկինում արված այն հայտարարությունները, որ իր կառավարությունը Հայաստանի անկախ հանրապետության ամենաժողովրդավար կառավարությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան