Այս կազմով Սահմանադրական դատարանից ես չեմ բացառում որևէ անակնկալ. Ռոման Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.06.2021 | 14:23Այսօր լրագրողների հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ արտահերթ ընտրությունների արդյունքների և «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից ՍԴ դիմելու վերաբերյալ դիտարկմանը և հարցին, թե հնարավո՞ր է ՍԴ-ն ՔՊ-ի համար անակնկալ որոշում կայացնի:
«Սահմանադրական դատարանի այս կազմի կողմից ես չեմ բացառում որևէ անակնկալ: Բայց համոզված եմ և վստահեցնում եմ ձեզ, որ չեն կարող Սահմանադրական դատարան ներկայացնել գեթ մեկ փաստարկ, որը իրավական պետության նորմերով, ՍԴ-ի գործիքակազմերով կարող է այնպիսի որոշման կայացնել, որ էական ազդեցություն թողնի ընտրությունների վավերականացման կամ վերջնական արդյունքների վրա»,- նշեց շրջակա միջավայրի նախարարը:
Նա նաև հիշեցրեց, որ միջազգային գործընկերների կողմից հնչել են դրական գնահատականներ ՀՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում: