Վանեցյանն անդրադարձավ “Я чекист” և “Крым наш” արտահայտություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր մամուլի ասուլիսում պարզաբանեց, թե ինչու է ասել «Крым наш». այս արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տվել։

««Крым наш» ասելով` եթե բառացիորեն եք թարգմանում, ստացվում է, որ Ղրիմը հայկական է։ Կարո՞ղ է` ես նման բան ասեի։ Իհարկե ոչ։ Ի՞նչ եմ ես ասել։ Դա եղել է մի պատասխան, որն ունի շարունակություն։ Շարունակությունը հետևյալն է. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անքակտելի է, և ես զուգահեռներ եմ անցկացրել արցախյան հակամարտության հարցի հետ։ Ասել եմ, որ եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին իր ազատ կամարտահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալու ՌԴ–ին, ապա այդ իրավունքը պետք է հարգվի և առաջին հերթին պետք է հարգվի ՀՀ–ի ու հայ ժողովրդի կողմից, որովհետև մենք ունենք Արցախի հարց, որտեղ անկյունաքարային է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,- ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք` Վանեցյանն այս արտահայտությունn արել էր հունիսի 9-ին Մոսկվայում Վլադիմիր Սոլովյովի հաղորդմանը տված հարցազրույցում։

Նույն հարցազրույցում նա նաև հայտարարել էր. «Я кадровый чекист», հավելելով, որ ավարտել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիան և հպարտ է, որ այնտեղ լավ կրթություն է ստացել։

Մեկնաբանելով իր այս արտահայտությունը` Վանեցյանն այսօր նշեց, որ «кадровый чекист»-ը ԱԱԾ ներկայացուցիչների ժարգոնն է:

ԱԱԾ նախկին տնօրենը, սակայն հիշեցրեց, որ դեռ այդ պաշտոնում եղած ժամանակ հայտարարել, որ Հայաստանի ԱԱԾ-ն իրեն խորհրդային ККБ-ի (ՊԱԿ-ի ) իրավահաջորդը չի համարում։

Մանրամասները՝ տեսանյութում: