Սեյսմիկ պաշտպանության միջոցառումներ՝ Երևանի դպրոցներում

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Դպրոցական երեք զանգը ոչ թե դասամիջոցի, այլ պայմանական երկրաշարժի ժամանակ տարհանման ազդանշանն է: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ մայրաքաղաքի դպրոցներում անցկացվեցին սեյսմիկ պաշտպանության վարքականոնների ուսուցման հատուկ դասաժամեր. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Իհարկե, մեր տարեկան ծրագրում նախատեսված էին այդպիսի միջոցառումներ, բայց, երբ երկրաշարժ տեղի ունեցավ, որոշեցիքն ծրագիրն ավելի շուտ նախաձեռնել: Ապրիլին դպրոցների ուսուցչական կազմերի հետ անցկացվեցին առանձին հանդիպումներ, ներկայացվեցին սեյսմիկ պաշտպանության վարքականոները: Մանկավարժներն էլ իրենց հերթին գիտելիքներն առանձին դասաժամերով փոխանցեցին աշակերտներին»,-նշում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը:

Ի՞նչ անել կամ չանել երկրաշարժի ժամանակ: Երեխաների ոչ մի հարց անպատասխան չի մնում: Սեյսմիկ պաշտապանության վարքականոնների ուսուցման ծրագրին մասնակցեց մայրաքաղաքի 153 դպրոց: Տեսական դասերից բացի կազմակերպվեցին նաև վարժանքներ, կինոդիտումներ ու վիկտորինաներ:

«Ամեն պահի կարող է լինել ուժեղ կամ թույլ երկրաշարժ, մենք պետք է պատրաստ լինենք: Մեր նպատակը՝ նախապատարստել մեր բնակչությանը երկրաշարժերին»,- ասում է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սերոբ Դարբինյանը:

«Ծրագրում ենք տարեկան առնվազն 2 անգամ կազմակերպել այս կարգի ուսուցում»,-հավելում է Կարեն Սարգսյանը:

Դասընթացներն ավելի արդյունավետ են, երբ դպրոցները նաև շենքային առումով են պատրաստ. տարհանման սխեմաների պարտադիր առկայություն, ելքի ցուցանակներ և այլն: