ՀՀ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ընտրակաշառք տալու մեջ կասկածվող ևս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ստացված օեպրատիվ տվյալների իրացմամբ պարզվել էր, որ մի խումբ բնակիչներ, գալով նախնական համաձայնության, հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, վերջինիս ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, նույն վարչական շրջանի մի շարք ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-ին առաջարկել, խոստացել կամ տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դեպքի առթիվ հունիսի 19*-ին ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 154.9-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որինախաքննությունը քննչական ենթակայության կարգով փոխանցվել էր  ՀՀ ՀՔԾ-ին:

Շարունակված նախաքննության արդյունքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին երկու անձինք:

Նկատի ունենալով, որ նրանցից մեկն ընդգրկված է դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել ՀՀ ԿԸՀ:

Հունիսի 21-ին կայացած նիստում ՀՀ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի վերոնշյալ միջնորդությունները:

Ավելի վաղ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքի հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել վերջինիս ձերբակալումը: Արդյունքում տվյալ անձը լքել է ՀՀ տարածքը:

Բացի այդ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնոդրութուն էր ներկայացվել գործով ձերբակալված մյուս անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը ևս մերժվել էր:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այս երկու որոշումների դեմ դատախազությունը ներկայացնելու է վերաքննիչ բողոք:

Պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու և անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ։

Նախաքննությունը շարունակվում է: