Արարատ Միրզոյանը հանդիպել է դիտորդական առաքելությամբ մեր երկրում գտնվող ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությանը

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

«Ողջունելով գործընկերներին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում եւ վերահաստատեց ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը: Ազգային ժողովի նախագահը ներկայացրեց գործընկերներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը ձեռք է բերվել խորհրդարանական բոլոր 3 ուժերի կողմից՝ Հայաստանում ներքին կայունության վերահաստատման եւ ամրապնդման նպատակով:

Օգտվելով առիթից՝ խորհրդարանի ղեկավարը ԱՊՀ իր գործընկերներին ներկայացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո տեղի ունեցած զարգացումները: Անդրադարձան Ադրբեջանի կողմից հայտարարության կետերի խախտմանը, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու գործընթացի ձգձգմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստին եւ ադրբեջանական զինվորների Հայաստանից դուրս բերման անհրաժեշտությանը:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Իգոր Կոմարովսկին շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին հրավերի համար եւ ներկայացրեց դիտորդական առաքելության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները:

ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին հույս հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայունություն եւ զարգացում կբերեն Հայաստանին: Գլխավոր քարտուղարը ողջույններ փոխանցեց ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից»: