Անտոնիո Գուտերեշը վերընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ նա խոսել է նախորդ ժամկետի գլխավոր դասի մասին

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր Անտոնիո Գուտերեշին վերընտրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս տարի նա այս պաշտոնի միակ թեկնածուն էր:

Գուտերեշը ՄԱԿ-ի ղեկավարումը ստանձնում է երկրորդ ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Լրագրողների հետ զրույցում Անտոնիո Գուտերեշը խոսել է պաշտոնավարման նախորդ հինգ տարիների ընթացքում քաղած հիմնական դասի մասին. «Մենք միայնակ չենք կարող ոչինչ անել»:

«Մենք շատ դասեր ենք քաղել, բայց ամենակարևորն այն է, որ մենք միայնակ ոչինչ չենք կարող անել։ Ամենակարևոր դասն այն է, որ մենք պետք է վերականգնենք համերաշխությունն ու վստահությունը: Եվ եթե ասում ենք, որ ես պետք է ավելի լավ բան անեմ իմ երկրորդ ժամկետում, ապա դա վերաբերում է նրան, որ իմ ուժերի ներածին չափով անելու եմ ամեն ինչ՝ վերականգնելու վստահությունը կառավարությունների, մարդկանց և հաստատությունների միջև, հավատը ՄԱԿ-ի հանդեպ»,- ասել է նա։

Գուտերեշը հավելել է, որ պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում մամուլի ազատությունը դիտարկելու է որպես «արդար աշխարհակարգի բացարձակ էական հիմք»:

«Ես անելու եմ ինձանից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովեմ, որ լրագրողների իրավունքները լիարժեք հարգվեն ամենուր և վերջ տրվի այն իրավիճակին, որի առջև այսօր կանգնած ենք, որտեղ այդքան շատ լրագրողներ հետապնդվում են՝ պարզապես ճշմարտությունն ասելու համար, իսկ նրանցից ոմանք նույնիսկ մահանում»,- ասել է նա։

Նշենք, որ Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն առաջին անգամ ստանձնել է 2017 թվականի հունվարի 1-ին: Կազմակերպության գլխավոր քարտուղարն ընտրվում է հինգ տարի ժամկետով: