Արցախի Հանրապետությունը պիտի ճանաչվեր 44-օրյա պատերազմի ընթացքում․ Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
31.07.2026 | 10:36
Դոլարն ու եվրոն արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 31-ի դրությամբ
31.07.2026 | 10:22
Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում
31.07.2026 | 10:14
Ջոն Սթոունզը` «Ինտերի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 10:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
31.07.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 09:30
Մ-17 ԱԱ. Բաքվում պայքարը սկսում են ազատ ոճի հայ ըմբիշները
31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
Բոլորը

Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախը ճանաչելու երկու հնարավորություն է ունեցել, սակայն Հայաստանի իշխանություններն այդ քայլին չեն գնացել: Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված ասուլիսին նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակից Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով նախորդ օրը նախընտրական բանավեճին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին, որ Արցախի ճանաչումը կբերեր պատերազմի՝  Աշոտյանն ասաց. «Խնդիրը չէր վերաբերում պատերազմից առաջ Արցախի ճանաչմանը: Դրա մասին երբեք ընդդիմությունը չի բարձրաձայնել: Բայց ընդդիմությունը մշտապես բարձրաձայնել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կար առնվազն երկու լեգիտիմ, միջազգային հանրության աչքերում արդարացված առիթ և հնարավորություն՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը: Արցախի Հանրապետությունը պիտի ճանաչվեր 44 օրվա ընթացքում, ոչ թե պատերազմից առաջ»:

Աշոտյանի խոսքով՝ այդպիսի հնարավորություն էր ստեղծվել օրինակ, երբ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի միջամտություն ստորագրվեց հումանիտար զինադադար: «Բնական է, որ Հայաստանը պետք է հարգեր իր ռազմավարական դաշնակցի միջնորդական ջանքերը, և մինչև հոկտեմբերի 10-ը պետք չէր ճանաչել Արցախի Հանրապետությունը: Բայց այդ հումանիտար հրադադարը տևեց ընդամենը մի քանի ժամ, Ադրբեջանը խախտեց այն և լեգիտիմ հնարավորություն տվեց Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը»,-ասաց նա ու իշխանությանը մեղադրեց դա չանելու մեջ:

Իսկ երկրորդ հնարավորությունը, ըստ Աշոտյանի, հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ստորագրված հումանիտար զինադադարի ժամանակ էր, երբ Ադրբեջանը կրկին չհարգեց ու խախտեց այն:

Մանրամասները՝ տեսանյութում: