Ինչի՞ վրա եք հույսներդ դրել. ռուսները պետք է գան մեզ համար կռվե՞ն, իրենց Ադրբեջանն էլ է պետք. Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
Բոլորը

Ռուսաստանն ուղիղ պատասխանատու է Ղարաբաղում ստեղծված իրավիճակի համար։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Մենք Ռուսաստանի հետ պետք է ճիշտ աշխատենք։ Ինձ համար զարմանալի չի եղել Ռուսաստանի այս պահվածքն այս պատերազմի ժամանակ։ Դա իր շահերն է, ինքը բազմիցս հայտարարել է, որ կովկասյան երեք պետություններն իր համար հետաքրքիր են։ Չնայած դու սոյուզնիկ ես, ահագին պայմանագրերով կապված ես, որևիցե ձևի ինքը ցույց չի տվել, որ դու հատուկ տեղ ունես։ Էս պատերազմում, երբ նա կողքի է դրել ամեն ինչ ու դիտորդի դեր ընդունել կամ միջնորդի դեր ընդունել, մենք զարմացել ենք։

Պուտինն ասում է՝ Ղարաբաղի խնդրի հարցով մենք պարտականություն չունենք։ Ես ասում եմ՝ Ղարաբաղը եղել է ռուսական իմպերիայի մեջ 1800-ական թվերից, այնուհետև նույն էդ իմպերիան Ղարբաղը տվել է Սովետական Ադրբեջանի մաս, սովետմիությունը փլուզվել է, Ղարաբաղը դուրս է եղել, Ռուսաստանը, լինելով սովետմիության հետնորդ, վերցրել է իր վրա պատասխանատվություն։ Ռուսաստանն ուղիղ պատասխանատու է այդ հարցում։ Որպես օժիտ Ղարաբաղը հանձնել ես Ադրբեջանին ու բերել պատերազմների։ Դու՝ որպես պատասխանատու, ինքդ պարտավոր ես էդ խնդիրը լուծել»,- ասաց Բաբայանը։

 

Հիմա արդեն ադրբեջանցիները Հայաստանի սահմաններ են մտել, և Ռուսաստանն ասում է՝ բանակցենք, իրենց ձեռքին մի քարտեզ կա, էդ քարտեզով ոնց որ էդ տարածքները․․․ Հեքիաթ է պատմում սոյուզնիկը։ Ինչի՞ վրա եք հույս դրել, որ ինքը պիտի գա ադրբեջանցու հետ կռվի՞, էդ տարածքը մեզ տա՞։ Չէ՛, որովհետև իրեն Ադրբեջանն էլ է պետք։

Դրա համար ասում եմ՝ մենք պետք է ուժեղ ու պրոֆեսիոնալ բանակ ունենանք, որ մենք մեր երկիրը պաշտպանենք։ Սա է ճանապարհը, հայ ազգը պետք է միշտ իմանա, որ ինքն է իր սոյուզնիկը։ Եթե մենք չենք ուզում պարտվել, ամբողջ երկրագունդն էլ մեզ վրա թափվի, չի կարող պարտության տանել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: