Վլադիմիր Գասպարյանի գույքը կալանքի տակ է. կպետականացվի՞ նախկին ոստիկանապետի առանձնատունը

Լուրեր

17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
Բոլորը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պատկանող անշարժ գույքը դատարանի որոշմամբ հայտնվել է կալանքի տակ:

Գլխավոր դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում ուսումնասիրում է Գասպարյանի գույքի ծագումնաբանությունը՝ արդյո՞ք այն ձեռք է բերվել օրինական, թե՞ անօրինական ճանապարհներով: Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ, դատարանի որոշմամբ, գույքի նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման կիրառման միջոցներ, ինչը նշանակում է, որ Վլադիմիր Գասպարյանի գույքը կալանքի տակ է, և նա չի կարող այն վաճառել կամ վարձակալության տալ:

Գլխավոր դատախազությունը, հղում անելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում իրականացվող ուսումնասիրության գաղտնիությանը, անպատասխան է թողել Factor TV-ի հարցերն այն մասին, թե Վլադիմիր Գասպարյանի ո՞ր գույքի մասին է խոսքը, ի՞նչ արժի այն, ե՞րբ է ձեռք բերվել և ի՞նչ գնով:

Հիշեցնենք՝ 2018 թվականին «Հետքը» գրել էր, որ Վլադիմիր Գասպարյանը 200 դոլարով 3 մլն դոլարանոց առանձնատան տեր է դարձել: Գասպարյանից այս գործի վերաբերյալ մանրամասներ չհաջողվեց պարզել, նրա հեռախոսահամարն անհասանելի էր։ Փաստաբանն էլ մեզ փոխանցեց, որ այդ թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան