Գորիսում սահմանային խնդիրների հրատապ լուծում են ակնկալում. հարցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Խնդիրներ շատ կան, այսօրվա առաջնային խնդիրն այն է, որ Ժողովուրդը գիտակից ընտրություն կատարի»,- այս կարծիքը հայտնեց տարեց գորիսեցին:
Factor.am-ը հարցում է իրականացրել Գորիսում՝ պարզելու, թե գորիսեցիների կարծիքով ինչ խնդիրներ կան, ինչ լուծումներ են ակնկալվում և ինչ կփոխվի ընտրություններից հետո:
«Անվտանգության հարցն ամենակարևորն է, խաղաղության հասնելու համար լավ ղեկավարություն ու համախմբվածություն է պետք»,- նշում են գորիսեցիները:
Նրանք ընդգծում են, որ սահմանների հստակեցման խնդիր կա. «Սահմանը բերել մոտիկացրել են…»
«Ծրագերի մասին պետք է խոսեն, ոչ թե անցյալի, բայց մինչև հիմա միայն անցյալից են խոսում և իրար վիրավուրում»,- նշեց Գորիսի բնակչուհին:
Մանրամասները՝ տեսանյութում: