Հայ գերիներ ու ականապատ տարածքներ․ ինչի՞ մասին են խոսել Էրդողանն ու Ալիևը հայկական Շուշի ուղևորվելիս

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել էր Արցախի գրավյալ տարածքներ։ Երկու երկրների ղեկավարներն ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաքում հռչակագիր են ստորագրել։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Վարանդայից Շուշի ուղևորվելիս Էրդողանը, նրա կինը՝ Էմինե Էրդողանն ու Իլհամ Ալիևը ուշագրավ զրույց են ունեցել։

Հրապարակված տեսանյութերից, մասնավորապես, պարզ է դառնում, որ Ալիևը խոսել է ականապատ տարածքների մասին՝ նշելով, որ հունիսի 12-ին 15 ռազմագերու են վերադարձրել Հայաստանին և ականապատ տարածքների քարտեզ ստացել։

Էրդողանը իր հերթին հետաքրքրվել է՝ արդյո՞ք ականապատման վայրերը ճիշտ են նշված քարտեզի վրա, ինչին Ալիևը պատասխանել է․ «Այո՛, ճիշտ են, քանի որ ամերիկացիները հանդես են եկել որպես երաշխավոր։ Նրանք փոխանցել են մեզ Աղդամի շրջանի 97․000 ականի քարտեզներ»։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ ականի վրա պայթելու հետևանքով, ընդհանուր առմամբ, 144 ադրբեջանցի է մահացել և վիրավորվել։

Բացի այդ, Ալիևը նաև նշել է, որ ականազերծում իրականացվում է 10 միավոր թուրքական «Մեմաթ» տեխնիկայով, ինչին Էրդողանն արձագանքել է՝ շուտով ևս 20 միավոր է հասնելու։

Ի դեպ, զրուցակիցները բավական ցինիկ տոնով քննարկել են նաև հայ գերիների հարցը։ Զրույցից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը հայ գերիներին դարձրել է քաղաքական շահարկումների թեմա և չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը՝ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող անձանց։

«Եթե մենք ստանանք բոլոր ականապատ տարածքների քարտեզները, դա մեզ մեծ առավելություն կտա, քանի որ առանց դրա աշխատանքը կձգձգվի, հնարավոր է՝ մինչև 10 տարի, քանի որ ամեն ինչ ականպատված է»,- ասել է Իլհամ Ալիևը։

Էրդողանի կնոջ հարցին՝ «Իսկ այլ գերիներ կա՞ն», Ալիևը դրական է պատասխանել։

«Այո՛, կան, կան։ Աշխատանքն ընթացքի մեջ է»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ նկատի ունենալով վերադարձի գործընթացը։

Էմինե Էրդողանն արձագանքել է․ «Մաս-մաս»։

Իլհամ Ալիևը նաև պատմել է Վարանդա-Շուշի նոր կառուցվող ճանապարհի ու օդանավակայանի մասին, ինչպես նաև նշել, որ հայկական կողմին թույլ չեն տալիս  օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը։

Էմմա Չոբանյան