ՔՊ-ն 1000 դոլար պարգև է խոստանում ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Քաղաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոշոր դրամական պարգև է խոստանում նրանց, ովքեր այս փուլում ընտրակաշառքի բաժանման դեպքեր կնկարահանեն ու տեսագրությունը կներկայացնեն։ Այս մասին այսօր Վայոց Ձորում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ընտրակաշառքների գործով այս պահի դրությամբ արդեն հինգ հոգի կալանավորված են, նրանք հիմա գտնվում են քրեակատարողական հիմնարկում, և առաջիկա 2 ամսում կշարունակեն գտնվել այնտեղ, հետո ինչքան կդատվեն, դատարանը գիտի, բայց ընտրակաշառքների համար պատժաչափերն էականորեն ավելացրել ենք։

Տասը մեղադրյալի համար ուրիշ խափանման միջոց են ընտրել քննիչները։ Եվ 40 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում։ Այսինքն՝ այս պահի դրությամբ արդեն ընտրակաշառքի գործով 55 հոգի անցնող ունենք։ Եվ իրավապահներն առաջիկա օրերին մեզ բավական առատ «բերքահավաք» են խոստանում։

Բայց ես ուզում եմ այդ «բերքահավաքն» ավելի առատ դրաձնել և այսպիսի հայտարարություն եմ ուզում անել. «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 500 հազար դրամ պարգև այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք տալու-ստանալու փորձ կնկարահանեն, երկրորդ՝ կնկարահանեն պետական կամ ոչ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը։ Մենք այդ դեպքերում 500 հազար դրամ պարգև կտանք յուրաքանչյուր այդպիսի տեսագրության համար»։

Մանրամասները՝ տեսանյութում: