ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը՝ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ աշխատելու մասին

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Սպիտակ տունը համատեղ հայտարարություն է տարածել ԵՄ-ԱՄՆ տրանսատլանտիկ գործընկերության վերականգնման մասին։

«Մենք՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների ղեկավարներս, այսօր հանդիպեցինք՝ տրանսատլանտիկ մեր գործընկերությունը վերականգնելու, հետհամաճարակային դարաշրջանի համար համատեղ անդրատլանտյան օրակարգ սահմանելու և առաջընթացի գնահատման համար կանոնավոր երկխոսության պարտավորություն ստանձնելու համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի համատեղ հայտարարության մեջ նաև անդրադարձ է եղել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։

«Մենք վճռական ենք տրամադրված՝ շարունակելու պաշտպանել ԵՄ արևելյան գործընկերների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը և կաջակցենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների բարեփոխումների ուղին: Մենք վճռական ենք աշխատել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, ճկունության և կայունության ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

ՌԴ հետ հարաբերությունների մասին

ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը որոշում է կայացրել հատուկ ձևաչափով խորհրդակցություններ սկսել՝ ՌԴ-ի հանդեպ Բրյուսելի ու Վաշինգտոնի քաղաքականությունը համակարգելու համար։ Գագաթնաժողովն առանձնահատուկ կերպով կոչ է անում Ռուսաստանին չեղարկել ԱՄՆ-ին ու Չեխիային ոչ բարեկամ երկրների ցուցակում ներառելու որոշումը։

«Մեր քաղաքականությունն ու գործողությունները համակարգելու համար նախատեսում ենք բարձր մակարդակով ԵՄ-ԱՄՆ երկխոսություն սկսել Ռուսաստանի վերաբերյալ։ Մենք միասնական ենք Ռուսաստանի հանդեպ մեր սկզբունքային մոտեցման հարցում և պատրաստ ենք վճռականորեն արձագանքել նրա պարբերական բացասական վարքին ու վնասակար գործունեությանը, մասնավորապես, այսպես կոչված, ոչ բարեկամական պետությունների ցուցակի ստեղծմանը: Ռուսաստանը պետք է շտկի այս վարքագիծը, որպեսզի կանխի հարաբերությունների հետագա վատթարացումը»,- ասված է փաստաթղթում։

Միևնույն ժամանակ, գագաթնաժողովի հայտարարության մեջ շեշտվում է, որ «ԵՄ-ն և ԱՄՆ-ը բաց են պահելու Ռուսաստանի հետ կապի ուղիները և հնարավորություն են թողնելու՝ Ռուսաստանի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընտրովի համագործակցության համար»:

Փաստաթղթում գագաթնաժողովի մասնակիցները նաև վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ «պայքարելու շորթող-վիրուսներ օգտագործող հաքերների գործունեության աճող սպառնալիքի դեմ, որոնք մեծ վտանգ են ներկայացնում մեր քաղաքացիների և հասարակությունների համար»:

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Հայտարարության մեջ նաև անդրադարձ է եղել Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակին։

«Մենք վճռում ենք ձեռք ձեռքի տված աշխատել Արևելյան Միջերկրական ծովում կայուն ապաէսկալացման ուղղությամբ, որտեղ տարաձայնությունները պետք է կարգավորվեն բարեխղճորեն և միջազգային իրավունքին համապատասխան երկխոսության միջոցով: Մենք նպատակ ունենք ժողովրդավարական Թուրքիայի հետ համագործակցային և փոխշահավետ հարաբերություններ հաստատել»,- ասված է հայտարարությունում:

Չինաստանի հետ հարաբերությունների մասին

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են համաձայնեցնել իրենց գործողությունները Չինաստանի հետ հարաբերություններում, դրանք կներառեն համագործակցության և մրցակցության տարրեր:

«Մենք մտադիր ենք Չինաստանի նկատմամբ մեր բազմակողմանի մոտեցումների շրջանակում սերտորեն խորհրդակցել և համագործակցել հարցերի ամբողջ սպեկտրի շուրջ, որոնք ներառում են համագործակցության, մրցակցության և համակարգային մրցակցության տարրեր», – ասված է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը «մտադիր են շարունակել համաձայնեցնել գործողությունները Չինաստանի վերաբերյալ ընդհանուր մտահոգությունների շուրջ՝ ներառյալ Սինցզյանում և Տիբեթում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները, Հոնկոնգում ինքնավարության և ժողովրդավարական գործընթացների ոչնչացումը, տնտեսական հարկադրանքը, ապատեղեկատվական արշավները և տարածաշրջանային անվտանգության խնդիրները»։

Ryanair-ի հետ կապված միջադեպը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մտադիր են Բելառուսի իշխանություններին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտումների և Մինսկում Ryanair ինքնաթիռի վայրէջքի հետ կապված միջադեպի համար:

«Մենք սատարում ենք Բելառուսի ժողովրդին և մարդու իրավունքների ու ժողովրդավարության վերաբերյալ նրանց պահանջները: Մենք վճռական ենք Լուկաշենկայի ռեժիմին պատասխանատվության ենթարկել՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման, ինչպես նաև թռիչքների անվտանգության սպառնալիքի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Համագործակցություն տիեզերքում

ԵՄ-ն և ԱՄՆ-ը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը նաև տիեզերքում, այդ թվում՝ գլոբալ դիրքավորման համակարգերին հասանելիության ընդլայնման և կլիմայի փոփոխության մոնիթորինգի առնչությամբ փոխգործակցության ակտիվացման հաշվին։

«Մենք պարտավորվել ենք ընդլայնել մեր համագործակցությունը տիեզերքում՝ ավելացնելով ջանքերը՝ հիմնվելով Galileo և GPS-ի մասին համաձայնագրի վրա» – ասված է հայտարարության մեջ:

Տաթև Ֆռանգյան