Ավրորան՝ Արցախին. կիրագործվի ևս ինը նախագիծ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի ինը նոր նախագծի, որոնց նպատակն է գտնել կայուն լուծումներ խնդիրների լայն շրջանակի համար՝ ներառյալ առողջապահություն, սոցիալական վերաինտեգրում, հզորացում եւ կրթություն: «Ավրորան՝ Արցախին» ծրագիրն ստեղծվել է օգնության ձեռք մեկնելու 2020 թ. Արցախի պատերազմի հետեւանքով մարդասիրական ճգնաժամի առաջ կանգնած երեխաներին ու մեծահասակներին, եւ այսօր էլ շարունակում է օժանդակել նախագծերի, որոնք աջակցում են եւ խթանում սոցիալական երկարաժամկետ զարգացումը տարածաշրջանում. տեղեկացնում են IDeA հիմնադրամից:

Ընթացիկ փուլում նախագծերն ընտրվել են Aurora Dialogues քննարկումների շրջանակում անցկացված «Գործընկերություն հանուն Արցախի» խորագրով միջոցառման արդյունքում, որն անցկացվեց 2021 թ. մայիսի 2-ին Դիլիջանում: Այն համախմբեց «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղի եւ սփյուռքի կազմակերպությունների, հիմնադրամների, Արցախի պետական մարմինների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Նրանք բոլորը համակարծիք էին, որ տարածաշրջանում հաջողելու համար հատուկ առաջնահերթություն պետք է տալ մարդկային ռեսուրսներին եւ բարձրորակ մասնագետներին Արցախում, որոնք տեղում կներգրավվեն վերականգնողական աշխատանքին:

Այդ նախագծերն են.

1. Հայաստանից եւ արտասահմանից առողջապահության ոլորտի մասնագետների ներգրավում Արցախի բժշկական հաստատություններում (Արցախի առողջապահության նախարարության հետ համատեղ),
2. Աջակցություն վիրավոր զինվորներին. սոցիալական ինտեգրման ծրագիր («Ազնավուր» հիմնադրամի եւ «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության հետ համատեղ),
3. Աջակցություն տեղահանված ընտանիքների համար նախատեսված մեղվապահության ծրագրին («Արցախի համար» ազգային շարժում հասարակական կազմակերպության հետ համատեղ),
4. Ուշուի մարզումների կազմակերպում Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաների համար (Արցախի ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի հետ համատեղ),
5. Դրամատիկ արվեստի երկլեզու (ֆրանսերեն-հայերեն) դասընթաց արցախցի երիտասարդների համար («Ֆրամարտ» մշակութային հիմնադրամի եւ Հայ-ֆրանսիական միության հետ համատեղ),
6. «Առաջնորդվելով կարեկցանքով» (Lead by Compassion) (Refugees United Soccer Academy (iACT) եւ «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» հասարակական կազմակերպության հետ համատեղ),
7. Տեղահանված ընտանիքների համար հացի փռի հիմնում Արցախի Խնածախ գյուղում («Ջրաղացներ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ),
8. ԼՂ հակամարտությունից տուժած երիտասարդության տնտեսական գործունեության խթանում («ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ),
9. «2020 թ. Արցախի պատերազմ. կորուստներ, մարտահրավերներ եւ քայլեր կենսունակությունը բարձրացնելու համար» (հետազոտական նախագիծ՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համատեղ):

«Այս փուլում աջակցություն ստացած նախագծերն ուղղված են պատերազմից տուժած ընտանիքների սոցիալական զարգացմանը, առողջապահությանը, մշակույթին, կրթությանը եւ սպորտին, որոնք կօգնեն բնակչության տարբեր խմբերի՝ երեխաներից մինչեւ տարեցներ, եւ կընդլայնեն «Ավրորան՝ Արցախին» ծրագրի շահառուների թիվը»,- ասաց «Ավրորան՝ Արցախին» ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերից «Ավրորան՝ Արցախին» ծրագիրն աջակցություն է տրամադրել 80 նախագծի՝ համագործակցելով տեղական եւ միջազգային 55 գործընկերոջ հետ, ավելի քան 900 մլն ՀՀ դրամ (1.740.000 ԱՄՆ դոլար) հատկացնելով պատերազմից տուժածների աջակցությանը: Ծրագիրը նպաստել է նաեւ «Ավրորայի» համագործակցությանը միջազգային այնպիսի նշանավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը, iACT-ը եւ «Ազնավուր» հիմնադրամը՝ ի թիվս այլ կազմակերպությունների:

2021 եւ 2022 թթ. եւս «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը կշարունակի ընդլայնվել՝ ուսումնասիրելով նոր նախագծերի առաջարկներ: Մենք շնորհակալ ենք մեր աջակիցներին, որոնց շնորհիվ իրականություն է դառնում այս ամենը, եւ կոչ ենք անում յուրաքանչյուրին նվիրատվություն կատարել այս ծրագրին #AraratChallenge շարժման միջոցով: