Աշխարհին հուզող հարցերում համագործակցելու` ՆԱՏՕ-ի ջանքերը

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Միջատլանտյան հարաբերություններն ամրապնդելու ջանքերում Մեծ յոթնյակի գագաթաժողովին հաջորդում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Այս հանդիպումը մեծապես է կարևորում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը, նրա խոսքերով՝ «Ռուսաստանի ու Չինաստանի պես ավտորիտար վարչակարգերի առկայության պայմաններում»: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ինչպես Եվրամիության գագաթաժողովի ժամանակ, այստեղ ևս փորձում է Պեկինի ու Մոսկվայի դեմ գործողություններում ստանալ գործընկերների աջակցությունը:

«Ռուսաստանն ու Չինաստանը ձգտում են սեպ խրել մեր անդրատլանտյան համերաշխության մեջ: Մենք տեսնում ենք չարամիտ կիբերակտիվության աճ: Բայց մեր դաշինքի հիմքերն ամուր են»,- ասել է նա:

Սակայն, եթե Մոսկվայի գործունեության դեմ դաշինքը կանգնած է խիստ պատասխան տալու դիրքերում, Չինաստանի հետ վարվելու հարցում նրանք ոչ միշտ են միասնական:

Սակայն Եվրոպայի առաջնորդները մեծ ոգևորությամբ են ողջունում միասնաբար գործելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը: Նրանք լավ են հիշում նախորդ նախագահ Թրամփի «Առաջին հերթին՝ Ամերիկան» կարգախոսը, երբ վերջինս ՆԱՏՕ-ն նույնիսկ «հնացած» կառույց էր անվանում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասում է, թե նոր էջ է այսօր բացվում նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները հիմնել են «ՆԱՏՕ-2030» անվանումը կրող խորհրդակցական մեխանիզմ, որի նպատակն աշխարհում անկանխատեսելի սպառնալիքները և աճող համաշխարհային մրացակցությունը դիմակայելն է:

Առաջնորդները քննարկել են նաև Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերը մինչև սեպտեմբերի 11-ը դուրս բերելու հարցը:

Բայդենը հանիդպել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին, երբ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները լարված են հատկապես Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 մակնիշի հրթիռային պաշտպանության համակարգեր գնելու և 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցելու ու Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու պատճառով:

Եվրամիության առաջնորդների հետ հանդիպումից հետո Բայդենը մեկնելու է Ժնև` հանդիպելու համար Ռուսաստանի իր պաշտոնակցին: