Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանից պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հերթական անգամ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին  արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչ է արել, գրում է «Duvar» պարբերականը։

«Եթե վերջին 19 տարում պետությունը ղեկավարողներն ասեն ընդդիմությանը՝ Դուք սոված եք, եթե նրանք իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում՝ լուծում գտնելու մարդկանց խնդիրներին, ապա ջենթլմենը (նկատի ունի Էրդողանին) պիտի իր տեղը զիջի մեզ, ովքեր կկատարեն այդ պարտականությունը»,- ասել է ընդդիմադիր կուսակցության մամուլի խոսնակ Ֆաիք Օզթրաքը մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ակնհայտ է՝ ինչ պետք է անել։ Բերեք քվեատուփերը ազգի առաջ, որքան հնարավոր է՝ շուտ։ Մենք պատրաստ ենք գործը ստանձնել»,- հավելել է նա։

Թուրքիայի հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու երկու տարի անց, սակայն ընդդիմադիր կուսակցությունները ճնշում են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը՝ ավելի վաղ կազմակերպել դրանք։

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պարբերաբար է կրկնում, որ «երկիրը ստեղծված վիճակից փրկելու միակ ճանապարհը» արտահերթ ընտրություններն են։ IYI-ը՝ «Լավ կուսակցությունը» ևս նշում է, որ կառավարությունը բավարար պլաններ չունի առկա տնտեսական ճգնաժամը կառավարելու համար, և փորձում է ճնշում գործադրել արտահերթ ընտրություններ անցկացնել համամր։

Ավելի վաղ իշխող կուսակցությունը մերժել էր արտահերթ ընտրությունների անցկացումը՝ նշելով, որ նման օրակարգ չկա։

Ի դեպ, Թուրքիայում անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության հանրային աջակցությունը ռեկորդային ցածր մակարդակի է հասել, քանի որ հասարակությունը կորցրել է վստահությունը կառավարության՝ վատթարացող տնտեսական քաղաքականության նկատմամբ։

Էմմա Չոբանյան