Ներկայացվել է ապագային միտված և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների վերաբերյալ ուսումնասիրություն. ԿԳՄՍՆ

Լուրեր

16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
16.02.2026 | 21:29
Հոլիվուդյան խոշոր ստուդիաները քննադատում են ԱԲ-ով «ուլտրառեալիստական» տեսանյութերի նոր գործիքը
16.02.2026 | 21:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.02.2026 | 21:00
Լավրովի հետ համաձայն եմ․ ՀԱՊԿ-ը չի սպառնում ՀՀ-ին, քանի որ չկա այդ կառույցը․ պիտի հեռանանք, եթե զենք գնելուն խոչընդոտում է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 20:51
Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս
16.02.2026 | 20:40
Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահ
16.02.2026 | 20:27
«Վագներ»-ի հավաքագրողներն օգնում են ՌԴ հետախուզական ծառայություններին՝ Եվրոպայում դիվերսիաների համար գործակալներ փնտրել. FT
16.02.2026 | 20:15
Ովքեր են ՔՊ-ում ամենաՉսիրվածները. վարկանիշային քվեարկության առաջին փուլի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջազգային հանրապետական ինստիտուտի և «Վինկ» խորհրդատվական ընկերության միջև համագործակցության շրջանակում իրականացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ ապագային միտված և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների կարիքի/պահանջարկի ուսումնասիրություն: Հետազոտության արդյունքներն այսօր ներկայացվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին ու նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցներին. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթն իր գոհունակությունն է արտահայտել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ:

«Հուսով ենք, որ համատեղ կաշխատենք և միմյանց կաջակցենք նաև մյուս ոլորտներում: Բուհերում ապագայի և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների կարիքի/պահանջարկի ուսումնասիրությունը նպատակ ունի երկարաժամկետ կտրվածքով օգնել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի և տնտեսության կապի ամրապնդմանը»,- նշել է նա՝ փաստելով, որ այդ մոտեցումը կնպաստի նաև նախարարության քաղաքականության մշակմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհակալություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտին և «Վինկ» խորհրդատվական ընկերությանը ուսումնասիրություն իրականացնելու համար՝ ընդգծելով, որ ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների վերհանումը և ապագայի մասնագիտությունների կանխատեսումը պետության համար էական նշանակություն ունեցող հարցեր են առաջիկա տասնամյակների համար:

«Սա շատ կարևոր ուսումնասիրություն է աշխատաշուկայում մասնագիտությունների կարիքի/պահանջարկի տեսանկյունից, բայց մյուս կողմից մենք խնդիր ունենք հասկանալու, թե ինչպես աշխատաշուկան համալրել բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Վերլուծությանը զուգահեռ՝ ցանկալի կլիներ ունենալ նաև լուծումների փաթեթ, և այդ առումով մեզ անհրաժեշտ է ճանապարհային հստակ քարտեզ»,- ասել է փոխնախարարը և ընդգծել, որ ուսումնասիրության մեջ առկա են ՀՀ և մի շարք զարգացած երկրների կրթական համակարգերի համեմատություններ՝ առաջարկելով նմանօրինակ վերլուծություն անել նաև Հայաստանի կրթական համակարգի և տնտեսության հետ համադրելի այլ երկրների հետ:

Ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է «Վինկ» խորհրդատվական ընկերության հիմնադիր և կրթության փորձագետ Նաիրա Մարգարյանը՝ շեշտելով, որ հետազոտության նպատակն է ԿԳՄՍ նախարարության ռազմավարական պլանավորման թիմին օգնել՝ բացահայտելու բուհերում ռազմավարական կարևորություն ունեցող և ապագային միտված մասնագիտություններ ավելացնելու կարիքը/պահանջարկը և առաջ քաշելու մասնագիտությունների այն ցանկը, որը կնպաստի երկրի հետագա զարգացմանը։ Նրա խոսքով՝ ուսումնասիրության մեջ ներկայացվել են Հայաստանում բարձրագույն կրթության և աշխատաշուկայի առկա իրավիճակը, միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ մի շարք երկրների օրինակներով, ՀՀ ռազմավարական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ տնտեսության համար պատասխանատու գերատեսչությունների հետ անցկացված քննարկման արդյունքները։

Ուսումնասիրության շրջանակում իրականացվել են նաև հանդիպումներ և քննարկումներ ՀՀ-ում գերակա հանդիսացող մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։ Ըստ Նաիրա Մարգարյանի՝ քննարկումների ընթացքում յուրաքանչյուր ոլորտ ներկայացրել են առնվազն 15 կազմակերպություններ, որոնք ընտրվել են՝ ըստ չափի և անձնակազմի հագեցվածության։ Կազմակերպություններին ուղղված հարցադրումների արդյունքում դուրս են բերվել յուրաքանչյուր ոլորտի համար առանցքային նշանակություն ունեցող և ներկայում դժվարությամբ համալրվող մասնագիտությունները։ Կազմակերպությունները նշել են այն երեք մասնագետներին, առանց որոնց կազմակերպության գործունեությունը հնարավոր չէ իրականացնել։ Քննարկումների արդյունքում առանձնացվել են յուրաքանչյուր ոլորտին անհրաժեշտ մասնագետների կրթությանն առնչվող խնդիրները և ներկայացվել դրանց հաղթահարմանն ուղղված մի շարք առաջարկներ։

Նախատեսվում է, որ վերոնշյալ ուսումնասիրության հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը կվերլուծի առաջարկի և պահանջարկի կորերը, ըստ մասնագիտությունների կձևավորի տվյալ տարվա և հաջորդ 5 տարիների (մոտավոր)՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի կրթական ծրագրերով տեղերը։