ԵՄ-ն և ԱՄՆ-ն վերջ են դրել Boeing-ի և Airbus-ի շուրջ բազմամյա առևտրային վեճին․ Bloomberg

Լուրեր

17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Բոլորը

ԱՄՆ-ը և Եվրամիությունը պայմանավորվել են սակագնային զինադադարի մասին համաձայնագիր կնքել Boeing-ի և Airbus-ի գործի շուրջ բազմամյա վեճում, որը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության պատմության մեջ ամենաերկարաձգվածներից մեկը: Երկու ընկերությունների միջև վեճը սկսվել է 2004 թվականից:

Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ Առևտրի հարցերով ներկայացուցիչ Քեթրին Թայը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կողմերը 5 տարի ժամկետով պայմանագիր են կնքել: Համաձայնագիրը ենթադրում է նախկինում ներդրված հարկերի վերացում: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են համատեղ աջակցել ինքնաթիռ արտադրողներին:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը և Բրյուսելը որոշել են սակագնային զինադադար կնքել Չինական առևտրային ավիացիոն կորպորացիայի (Comac) գործունեության զարգացման պատճառով: ԱՄՆ-ը և Եվրոպան վախենում են, որ տասնամյակի վերջին չինական ընկերությունը կկարողանա դառնալ Boeing-ի և Airbus-ի լիարժեք մրցակից և նրանց դուրս կմղի քաղաքացիական ինքնաթիռների շուկայից:

Ավիաարտադրողների պատճառով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև վիճաբանությունը սկսվել է 2004 թվականին։ Վաշինգտոնը մեղադրել է Բրյուսելին Airbus-ին ապօրինի պետական սուբսիդավորման մեջ։ Եվրամիությունը համանման ելույթով է հանդես եկել ամերիկյան Boeing-ի հասցեին։

Տաթև Ֆռանգյան