Փնտրվում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը… շտապ գործուղել Շիրակի պետհամալսարան. Գագիկ Համբարյան

Լուրեր

30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Շիրակի պետհամալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Շիրակի համալսարանի ռեկտորը որոշել է հաշվեհարդար տեսնել և իրեն ու Հ. խորիկյանին աշխատանքից ազատել: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև

 

Փնտրվում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը…Շտապ գործուղել Շիրակի պետհամալսարան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից բուհում կատարված բազմաթիվ հանցագործությունների և անօրինականությունների մասին բարձրաձայնելու համար կրթական գործի Կոլումբոս ռեկտորը որոշել է հաշվեհարդար տեսնել մեզ հետ՝գործից ազատել և իր կողմից գրեթե ամբողջությամբ վերահսկվող գիտխորհրդով որոշում է ընդունել էթիկայի 5 հոգանոց հանձնաժողով ստեղծել և ուսումնասիրել մեր՝Գ.Համբարյանի և Հ.Խորիկյանի ՇՊՀ-ն վարկաբեկող փաստերը… 

Այո՛, չզարմանաք…Նարցիզմով տառապող սույն ռեկտորը իրեն ուղղված հանցագործությունների վերաբերյալ տվյալները և քննադատություները վերագրում է բուհին… Այսինքն`գործում է միջնադարյան Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV-ի կարգախոսով՝”Պետությունը ես եմ”… Ռեկտորի համար Շիրակի պետհամալսարանը և Սահակ Մինասյանը հոմանիշներ են…Սա խայտառակություն է… Տխրեցնեմ նրան,որ դա իր և իր որոշ մանկլավիկների համար է այդպես…Մեզ համար ՇՊՀ-ն մեր հարազատ կրթօջախն է… Ռեկտորն իրեն ուղղված մեղադրանքները փորձում է փաթաթել բուհի գիտխորհուրդի վզին և նրանց ձեռքերով հաշվեհարդար տեսնել մեր նկատմամբ…Զավեշտալին այն է,որ ինկվիզիտոր Մինասյանը բացարձակ անտեսել է գիտխորհրդի որոշ անդամների առաջարկը քննարկմանը նաև հրավիրել մեզ և լսել նաև մեր տեսակետը…Սահակ Մինասյանի մանկլավիկները առաջ են տանում այն թեզը,որ մենք վիրավորել ենք գիտխորհրդին՝վերջինս անվանելով ռեկտորի անձնական օգտագործման գիտխորհուրդ…Այո՛,ասել ենք,քանի որ նույն այդ գիտխորհուրդը ռեկտորի կողմից հրամցված բազմաթիվ որոշումներ է ընդունել,որը հակասում է և՛ բուհի կանոնադրությունը,և՛ ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքին,և՛ իր լիազորություններին…Օրինակ՝ ինտեգրված ուսուցման մասին որոշումը,50 տոկոսով լսարանային ժամերի կրճատումը այսպես կոչված թերբեռնված կուրսերում,անօրինական ուսումնական պլանների և դասաբաշխումների հաստատումը,սեպտեմբերի 25-ին Հ.Խորիկյանին անվստահություն հայտնելը,դեկանների և ամբիոնի վարիչների ընտրության կարգ սահմանելը և այլն…Հավելեմ,որ այդ խախտումներիը քրեորեն պատժելի են…Եթե անձնական օգտագործման չլիներ, այսքան անօրինական որոշումներ չէր ընդունի…Այս բոլոր որոշումների հեղինակ Սահակ Մինասյանը նույն ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի մոտ ամեն ինչում մեղադրեց գիտխորհրդին…Որքան հասկանալի է,գիտխորհուրդի որոշ անդամներ չեն վիրավորվում այն բանից,որ պարոն Մինասյանը տարրական խայտառակում և զրպարտում է նրանց,սակայն վիրավորվել են մեր ասածից… Խայտառակությունը այն է,որ Սահակ ինկվիզիտորը բուհի գիտխորհրդում մեզ մեղադրել է ՀՀ ՔՕ-ի 135 և 136 հոդվածներով և 5 “դատավորների” նշանակել քննություն վարելու համար…Երեխաները կռիվ-կռիվ,բժիշկ-բժիշկ են խաղում…Իսկ 60 տարեկան Սահակ Մինասյանը դատավոր-դատավոր է խաղում բուհում…

Հետաքրքիր է,որտե՞ղ է ԿԳ նախարարը…Չի տեսնում թե ինչո՞վ է զբաղված իր հովանավորյալը…Որքա՞ն եք լռելու պարոն նախարար…Որքա՞ն է շարունակվելու այս մառազմը… Ո՞վ է թույլ տվել Ձեր ընկերոջը բուհն այս աստիճան խայտառակել…21-րդ դարի Հայաստանում բուհում քննվում են քրեական գործեր,ստեղծում են իրենց դատարանները…Սա նոնսենս է…Ու այս ամենն արվում է էթիկայի հանձնաժողովի անվան տակ… 

Ի գիտություն Ձեզ և Ձեր հովանավորյալի,եթե մենք քննադատում ենք բուհի ռեկտորին,դա չի նշանակում,որ մենք վարկաբեկում ենք մեր հարազատ բուհը,որտեղ մենք անցկացրել ենք մեր կյանքի կեսը՝ի տարբերություն խոպանչի Սահակ Մինասյանի…

Բազմիցս ենք ասել,եթե Սահակ Մինասյանը գտնում է,որ մենք իրեն վարկաբեկում ենք,թող դիմի դատարան… 
Սահակ Մինասյանի յուրայիններն ասում են,որ Դուք եք այս խորհուրդը տվել նրան… 
Հայաստանյան “միամիտ” իշխանավորները և նախագահ Սերժ Սարգսյանը մինչև հիմա չեն “հասկացել”,որ իրենց քննադատողներին կարելի է բանտարկել և գործից հանել՝Հայաստանի Հանրապետությանը վարկաբեկելու համար…