Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է պատմել 15 ռազմագերիների վերադարձից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

15 րոպե առաջ նրանք հատել են ՀՀ սահմանը և արդեն գտնվում են ՀՀ-ում. Գավառում երեկոյան  անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա ներկայացրեց, թե ինչ հանգամանքներում և ինչ պայմաններով է տեղի ունեցել ռազմագերիների վերադարձը․ «Երկու օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հանձնարարությամբ ինքն ունի առաքելություն այս օրերի ընթացքում ինչ-որ ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել գործին։ Ես ասացի, որ մենք, իհարկե, պատրաստ ենք և  ահա այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, վրաց մեր եղբայրների, ԵՄ գործընկերների շնորհիվ 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան։ Նրանք Ադրբեջանից Կարմիր կամուրջով մտել են Վրաստան և հետո՝ Բագրատաշենով  Հայաստան»։

Փաշինյանն ասաց, որ նրանք այսօր բուժզննման կենթարկվեն, տեսակցություն կունենան նաև հարազատների հետ։ Ըստ նրա՝ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզներ է հանձնել։

«Ուզում եմ ասել, որ մենք քարտեզները ոչ թե փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլին քայլով ենք պատասխանել, և խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ թիկունքում»։