Դրամաշնորհ ստացած մշակութային նախագծերի մեծ մասը կանցկացվի Հայաստանի սահմանամերձ համայնքներում

Լուրեր

19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի սահմանամերձ գոտիներում, Արցախում մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու ձգտումով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կաջակցի այն նախաձեռնությունների իրականացմանը, որոնք միտում կա կազմակերպել մարզերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ 2021-ին պետական դրամաշնորհ ստացած նախագծերի մեծ մասն անցկացվելու է սահմանամերձ համայնքներում:

«Բազմաթիվ ստեղծարար նախագծեր դուրս են մնացել ծրագրից, որովհետև այսօր մենք այլ առաջնահերթություններ և մարտահրավերներ ունենք: Առաջիկայում Սյունիքում համերգաշար է տեղի ունենալու: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Բաբաջանյանին, Միրզոյանին նվիրված ծրագրերն է ուղղորդելու դեպի համայնքներ: Տարբեր կրթական ծրագրեր են նախատեսվում դրամաշնորհների միջոցով, որոնք կբարձրացնեն, պատմության, մշակույթի, գրի  մասին գիտելիքները: Մեղրիում կլինի թատերական նախագիծ՝ Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ»,-տեղեկացրեց Խզմալյանը:

Նա նշեց, որ իրանցի տարբեր պաշտոնյաներ հակված են հայ-իրանական համատեղ նախագծեր իրականացնել ու համախմբել Հայաստանի և Իրանի պատանիներին:

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանման հարցին՝ Խզմալյանն ասաց, որ այժմ պետական ռեսուրսը ներդրված է օկուպացված տարածքներում մնացած հայկական ժառանգության տեղեկատվական և ֆիզիկական անվտանգությանը:

Ըստ Խզմալյանի՝ այժմ թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական ռեսուրսները պետք է ներդնել ներկա պահին սահմանային գոտիներում ապրող հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակը փոփոխու, հանրային տրամադրություններ բեկելու գործին, քանի որ պարտությունը սկսում է հոգեբանությունից: «Եթե մենք ընկալում ենք մեզ ու դիրքավորում ենք որպես պարտված ու հանձնված հանրություն և ագգ,  ոչ մի քաղաքական լուծում չի կարող օգնել, այնինչ այդ լուծումները գուցե ուշանան, բայց ազգը կարող է բարոյահոգեբանական ամուր վիճակում լինել և չպարտվել: Այստեղ էլ մեծ դեր ունի մշակույթը»,-եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը: