Ամերիկացի փորձագետները` Ռուսաստանում ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների մասին

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Ալեքսեյ Նավալնիի հետ կապված կազմակերպությունները «ծայրահեղական» ճանաչելու Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը Կրեմլի կողմից ռուսական ընդդիմության դեմ սկսված բռնաճնշումների շարունակությունն է: Այս կարծիքը Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում արտահայտեց CSIS – Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սայրուս Նյուլինը:

«Մենք տեսել ենք բռնաճնշումներ, որոնք հիմնականում ծավալվել են երկու ուղղությամբ: Նախ, դրանք խիստ անհատական միջոցներ են ընդդիմադիրների դեմ՝ Նավալնի, Դմիտրի Գուդկով, Նավալնիի փաստաբան Իվան Պավլով: Կատարվել են նաև լրագրողների դեմ գործողություններ, այդ թվում՝ բերման ենթարկումը բողոքի ցույցերի ժամանակ: Եվ, իհարկե, օրենսդրական մակարդակում ջանքեր են գործադրվել, որպեսզի ընդդիմությունը հայտնվի օրենքից դուրս և կոչվի «ծայրահեղականներ»,- ասում է Նյուլինը:

Նա նաև նշել է, որ նման գործողություններ կատարելիս, Պուտինը իրեն չափազանց վստահ է զգում՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք թույլ են տվել «զրոյացնել» նրա նախագահական ժամկետները: Պուտինը նաև օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների վերջին վատթարացումից. երկրի ներսում ընդդիմության դեմ ցանկացած գործողություն դժվար թե ավելի շատ փչացնի այդ հարաբերությունները:

Միևնույն ժամանակ, Ռատգերս համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևը կարծում է, որ Նավալնու հիմնադրամի դեմ վերջին հարձակումը Կրեմլի կողմից սպասվող քայլ էր: Ըստ նրա՝ վերլուծաբանները երկար ժամանակ քննարկում էին Ռուսաստանում քաղաքական ակտիվության արգելման հավանական սցենարը. «Կար միայն մեկ հարց, թե ինչպես դա կձևակերպվի: Ես անձամբ ենթադրում էի, որ դրանից էլ ամեն ինչ կսկսվի: Այն, ինչ վերջերս պատահեց Եհովայի վկաների հետ, փորձարկում էր: Այսպիսով, իշխանությունները ստուգեցին իրավական մեխանիզմը, ինչպես նաև հասարակության արձագանքը: Եվ այդ ժամանակ արդեն պարզ էր, որ Նավալնիի հիմնադրամի հետ նրանք հենց այդպես էլ կվարվեին»:

Միևնույն ժամանակ, Երոֆեևը նշում է, որ ներկա ծանր իրավիճակը, որում հայտնվել է Հակակոռուպցիոն հիմնադրամը (FBK), չի նշանակում, որ նրանց գործը դադարել է գոյություն ունենալուց: Հասարակության մեջ կառուցվածքային փոփոխությունները չեն կարող չեղյալ համարվել դատարանի որոշմամբ: