«Աղջկաս մատն էր կպել»․ ՍԴ դատավորը՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավից տեսանյութ տարածելու մասին

Լուրեր

05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած ելույթից մի հատվածով: Հրազդանում ելույթ ունեցող ուսուցչուհին մեղադրելով Փաշինյանի կառավարությանն ասում է. «…Մեզ զրկել են ամեն ինչից, կորցրել ենք մեր պետական բոլոր կառույցները, մեր պետականության ոգին ենք կորցրել: Մարդի՛կ, ձեր եսից մի քիչ բարձր կանգնեք և տեսեք պետությունը, պետության շահը»:

Factor.am-ը ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչու է կիսվել «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ելույթ ունեցած ուսուցչուհու մտքերով:

-Պարոն Վաղարշյան, ինչո՞ւ էիք այդ տեսանյութով կիսվել, Դուք ՍԴ անդամ եք, չպե՞տք է քաղաքական չեզոքություն պահպանեք:

-Ճիշտն ասած, հեռախոսով փոքր աղջիկս էր խաղացել, մատը կպել էր… Ես ֆեյբուքում տարին մի անգամ եմ գրառում անում, բայց ես նոր նայում էի նման բան չկար: Փոքր աղջիկս այդ հեռախոով խաղում է, երևի մատը կպել է, կիսվել է:

-Ձեր փոքր աղջիկա մատը հենց Քոչարյանի քարոզարշավի տեսանյութի՞ն կպավ:

-Դե, մատը կպել էր, գնացել էր: Ես ապաքաղաքական եմ, ինչ է, ես չեմ հասկանո՞ւմ, բռնել տարածե՞լ եմ: Ես իմ կյանքում միշտ ապաքաղաքական եմ, հատուկ բան չկա, բայց չի էլ զգացվում, թե ով է:

-Բայց տարբերանշանից զգացվում է, թե ում քարոզարշավն է:

-Այնտեղ ընդհանուր խոսք էր պետականության մասին:

-Նա պետականության մասին խոսում էր իշխանություններին քննադատելու ֆոնին:

-Դուք մտածում եք, որ ես որոշել եմ քաղաքականությա՞մբ զբաղվել։

-Ես ոչ մի բան չեմ մտածում, պարզապես Ձեզ խնդրում եմ մեկնաբանել, թե ինչո՞ւ եք այդ տեսանյութով կիսվել:


-Ես մեկնաբանեցի, որ երեխան իմ հեռախոսի մեջը… ընդ որում՝ դա իմ հեռախոսը չի, դա սմարթֆոն հեռախոս է, որն աղջկաս մոտ է․ մտել էր, ֆեյսբուքում մատը կպել էր, տարածել էր, 15 րոպե հետո հեռացվել է:

Նարեկ Կիրակոսյան