«Անկախ դիտորդը» դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին․ Իոաննիսյան

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անկախ դիտորդը» դիմել է Վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ինչպես գիտեք՝ ԿԸՀ-ն թերի հիմնավորված մի որոշում էր կայացրել, որով Ռոբերտ Քոչարյանի «գրքի» պաստառները պետք է հեռացվեին ու շատ քիչ բան էր արել` դատարանում այդ որոշումը պաշտպանելու համար (և դատարանը որոշումը ուժը կորցրած ճանաչեց)։

Նախորդ շաբաթ դիմել էինք ԿԸՀ նախագահին` պահանջելով տալ վարույթի նյութերի, Քոչարյանի հայցադիմումի ու ԿԸՀ առարկությունների պատճենները։ Սակայն Տիգրան Մուկուչյանը, կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները` մերժել էր տեղեկատվության տրամադրումը։

Արդյունքում, Տիգրան Մուկուչյանը, հակաիրավական այդ քայլով, ոչ միայն խախտել է դիտորդություն իրականացնող կազմակերպության իրավունքը, այլև հանրությունից գաղտնի է պահել այն, թե ինչ է ԿԸՀ-ն արել Ռոբերտ Քոչարյանի պաստառները հանելու ու հավասար մրցակցությունը ապահովելու համար։

Կարող ենք ենթադրել, որ ԿԸՀ նախագահը գնում է այդ քայլին, որպեսզի հանրությունից գաղտնի պահվի այն, որ ԿԸՀ-ն էապես թերացել է իր այդ գործում։

Հիմք ընդունելով վերոգրյալը և նպատակ ունենալով պաշտպանել ընտրությունների թափանցիկությունը, մենք դիմել ենք Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ԿԸՀ նապագահին տրամադրել այդ տեղեկատվությունը և վարչական պատասխանատվության ենթարկել Տիգրան Մուկուչյանին (ՎԻՎՕ 189.7 հոդվածով)։

Միաժամանակ, մեր դիտոդը վարչական դատարանում` օրենքով սահմանված կարգով ծանոթացել է գործի նյութերին (և դրանց բովանդակության հիման արվող քայլերի մասին կտեղեկացնենք առանձին)։

«Անկախ դիտորդը» շարունակում է դիտարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու Վարչական դատարանին (ընտրական գործերի սահմաններում)»,- գրել է նա։