Սուտ լուր էր շրջանառվում, թե կան թաքցված դիեր․ 50-60 մասունքների փորձաքննությունը դեռևս արդյունք չի տալիս․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 17:08
Ընտրություններին հայտ ներկայացրած ուժեր կան, որոնց գումարների ծագումից տեղյակ չենք․ փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:59
ՌԴ-ն ՀՀ-ի գործընկերն է, անընդհատ ասել, որ ռուսները եկան մեզ վնաս տալու, վնասակար խոսույթ է. Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:50
Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
17.02.2026 | 16:41
Արման Ծառուկյանը մարզվել է ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:30
ՔՊ-ն ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում  առաջադրել  է Վանիկ Օհանյանի թեկնածությունը 
17.02.2026 | 16:21
Վարչապետն ընդունել է ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին
17.02.2026 | 16:12
Մակրոնը Հնդկաստան այցի ժամանակ նախատեսում է Rafale կործանիչների խոշոր գործարք կնքել
17.02.2026 | 16:03
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին
17.02.2026 | 15:52
Չեք տապալելու Իրանը. Խամենեին սպառնացել է խորտակել ամերիկյան ավիակիրը
17.02.2026 | 15:43
«0 հարկը մեզ համար այդքան ընդունելի չի»․ Դավիթ Անանյանը ներկայացրել է «Միասնության թևեր»-ի տնտեսական զարգացման մոդելը
17.02.2026 | 15:35
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ղազախստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը
17.02.2026 | 15:30
Տաթևիկ Սիմոնյանը միացել է Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին
17.02.2026 | 15:26
Լուիս Էնրիկե․ Հնարավոր է՝ «Մոնակոյի» դեմ խաղանք առանց դարպասապահի
17.02.2026 | 15:18
Հռոմում ներկայացվել է Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը
17.02.2026 | 15:10
84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեսի Ջեքսոնը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Անահիտ Ավանեսյանի հետ

-Տիկի՛ն Ավանեսյան, զոհված տղաների աճյունների ոչ պատշաճ պայմաններում պահման դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Աբովյանի դատաբժշկական կենտրոնի երկու աշխատակից էլ ազատվել է աշխատանքից։ Տեղյա՞կ եք՝ հիմա ինչ փուլում է գործը, ի՞նչ տվյալներ են Ձեզ հայտնի։

-Այո՛, ոչ միայն երկու աշխատակիցները, այլ նաև մասնաճյուղի ղեկավարը նույնպես պաշտոնից ազատվեց, քրեական գործը հարուցվել է, ընթացքի մեջ է։ Ես որևէ տեղեկություն կամ ինֆորմացիա այս մասով չունեմ։ Քննություն է ընթանում, և ըստ արդյունքների արդեն կտեսնենք՝ կա՞ խախտում, և կտրվի կոնկրետ գնահատական։

Իմ լիազորությունների տիրույթում նույն օրը ծառայողական քննություն տեղի ունեցավ, և բոլոր հանգամանքները քննելով՝ մենք գտանք, որ այդ պատասխանատվությունը կրող անձինք կրեն դրա հետևանքները։

-Չնայած Դուք ներողություն խնդրեցիք և նշեցիք, որ Ձեր բացթողումն է եղել, կային մարդիկ, որոնք պահանջում էին Ձեր հրաժարականը։ Ինչպե՞ս կարձագանքեք։

-Այս թեման բավականին հուզումնալից և էմոցիաներ առաջացնող թեմա է, ցանկացած լայնածավալ աշխատանք ենթադրում է բացթողումներ։ Մեր ամբողջ աշխատանքն այս ընթացքում եղել է թափանցիկ՝ մենք միշտ կապի մեջ ենք տարբեր պատգամավորների, ծնողների, իրավապաշտպանների հետ։ Արձանագրված կոնկրետ խնդիրն այդ պահից ի վեր ստացել է կոնկրետ արձագանք։ Այո՛, ես համարում եմ, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք կրում են պատասխանատվություն, և այո՛, ներողություն եմ խնդրել, որովհետև այդ դեպքը ցավ էր պատճառել հարազատներին, և դա անհրաժեշտ քայլ էր։

-Հիմա երաշխիքը ո՞րն է, որ մնացած դիահերձարաններում նման պատկեր չկա այս պահին։

-Գիտեք՝ ոչ միայն այս պահին, այլ ընդհանրապես մենք պատերազմական գործողությունների ժամանակ, մենք մշտապես մասնակցել են ք բոլոր գործողություններին։ Երբ ես ասացի՝ իմ բացթողումն է շատերի համար անհասկանալի էր, բայց կյանքն է ստիպել, որ մենք անձամբ շատ դեպքերում տեղում լինենք, հարցեր քննարկենք ու լուծումներ գտնենք։ Հենց այդ օրը ծնողները և այլ խմբեր այցելել են նաև մյուս դիահերձարաններ, ծանոթացել պայմաններին։ Վատ, սուտ լուր էր շրջանառվում, թե կան թաքցված դիեր, հենց այդ օրը ստուգվեցին բոլոր մասնաճյուղները, հաշվեցին, հատ առ հատ բոլոր կետերում բոլոր աշխատանքները տարվեցին, և այդ սուտ լուր տարածողները նույն արագությամբ այն չհերքեցին։

-Այս պահին դիահերձարաններում քանի՞ մարմին և մասունք ունենք, որ դեռևս փորձաքննության փուլում են։ 

-Մոտավորապես 50-60 մասունքներ դեռևս արդյունք չեն տալիս, բայց գիտեմ, որ ուղարկելու ենք արտասահման։ Այս պահին ունենք դիեր, մասունքներ, որոնք ճանաչվել են, և հարազատները պետք է կազմակերպեն հուղարկավորությունը։

-Դուք նաև «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորության թեկնածու եք, ինչպե՞ս կգնահատեք Ձեր կուսակցության շանսերը, կկարողանա՞ք հավաքել Փաշինյանի ակնկալած 60 տոկոս քվեն։

-Կարծում եմ՝ այո, և վերջին մեկ շաբաթն էլ ցույց է տալիս, որ մեր քաղաքացիները մեծ վստահություն են ցուցաբերում։ Իհարկե, ընտրությունների հաջորդ օրը ցույց կտա, թե ինչ արդյունքներ կլինեն, բայց կարծում եմ, որ կայուն մեծամասնությունը պիտի ապահովվի, որ այն բարեփոխումները, որոնց հիմքը դրվել է, ավարտին հասցվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան