251 հազար եվրո միայն վարագույրի համար. ի՞նչ ծալքեր կան Գագիկ Ծառուկյանի հարուստ հայտարարագրում

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Factor.am-ը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնող շարքը։

Խոշոր եկամուտներ` տարբեր աղբյուրներից, թանկարժեք զարդեր, տասնյակներով շարժական ու անշարժ գույք. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարագիրը, թերևս, ամենահարուստն է ներկայացվածներից:

«Թանկարժեք գույք» բաժնի ներքո (Անշարժ և շարժական գույք աղյուսակներում չնշված և 8 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք) Ծառուկյանը հայտարարագրել է տան կահույքի հսկայական ցանկ` բազմաթիվ 0-ներով: Օրինակ` 251 հզր 799 եվրո արժողությամբ վարագույր, 305 հզր եվրո արժողությամբ մեծ ճաշասենյակի կահույք կամ ջահեր, որոնց ընդհանուր արժեքը 1մլն 587 հզր 300 եվրո է:

Ինչ վերաբերում է զարդերին, ապա Ծառուկյանի ձեռքի ոսկյա ժամացույցների արժեքը տատանվում է 100-300 հազար դոլարի, ադամանդե քարերով ոսկյա մատանիները` 700 հզր դոլարից մինչև 1 միլիոն դոլարի շրջանակում:

Ծառուկյանը հայտարարագրել է 17 թանկարժեք ավտոմեքենա: Օրինակ` 2016 թ. արտադրության Bentley Bentayga, 2019 թ. արտադրության Rolls-Royce Cullinan, 2018 թ. արտադրության Nissan Patrol Safari և այլն:

Հայաստանի ամենահարուստ քաղաքական գործիչներից մեկը` Գագիկ Ծառուկյանը բաժնեմասեր ունի 54 ընկերությունում, 20-ից ավելի անշարժ գույք ՝ Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։

Խոսքը հողամասերի, հասարակական նշանակության շինությունների և անհատական բնակելի տների մասին է:
13 էջանոց հայտարարագրում նշված են նաև Ծառուկյանի եկամուտները: Դրանց մեջ մտնում են աշխատավարձերը, վարձավճարները, բանկային տոկոսները, ստացված փոխառությունները: Մեկ տարվա կտրվածքով` Ծառուկյանն Ազգային ժողովից ստացել է 7 մլն 594 հզր 150 դրամ աշխատավարձ: «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊԸ-ից նա ստացել է 477 մլն 755 հզր դրամ փոխառության վերադարձ:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Ծառուկյանն ունեցել է շուրջ 877 մլն դրամ, մոտ 52 մլն դոլար և շուրջ 5 մլն եվրո: