ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ կքվեարկի

Լուրեր

12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չորրորդ նախագահի ընտրությունների ժամանակ կողմ կքվեարկի Հանրապետականի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:  Որոշումը կայացվել է երեկ՝ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո:

«Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումը, նրա տեսակետը, նրա պատրաստակամությունը: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, որը իրեն հրավիրել է՝ իմանալով իր գրագիտությունը, իր պատրաստակամությունը, որ նա օգտակար լինի, և եղել է մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը: Բոլորն էլ լսել են, նա բացի պատգամավորներից, քաղաքական կառույցներից, հասարակական, տնտեսական, կրթական, գիտական բոլորի հետ հանդիպել է և բոլորին էլ ներկայացնելով, որ ինքը պետք է արտագաղթը դադարեցնի, ներգաղթ սկսի, վստահություն լինի, և մեծ ներդրումներ բերի, որը դա մարդու անձի շուրջ պետք է ձևավորվի: Ու այսօր այն է ասում, ինչ որ դա մենք բոլորս միասին, մեր ասածն է, մեր ցանկությունն է, մեր նպատակն է, որ, այո՛, արտագաղթը դադարեցվի, ներգաղթ լինի, մարդիկ հետ վերադառնան և կարողանան, վստահություն լինի, որ ներդրումներ լինեն: Իր տեսակետն ու մոտեցումը սա է, որը մենք երկրի համար, ասենք թե, ցանկացող, կամեցող մարդիկ ենք, ուրեմն՝ կողմնակից են»,- հանդիպմանը նշել է դաշինքի առաջնորդը:

Գագիկ Ծառուկյանը նաև հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանն իր անունն ու հեղինակությունը կպահպանի, ավելին՝ կկրկնապատկի և կեռապատկի:

Հիշեցնենք՝ չորրորդ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին:

Շողիկ Գալստյան