Հայաստանում 7-8 տարեկանների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը 27.7% է

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գնահատվել և ուսումնասիրվել են Հայաստանում երեխաների քաշի և ճարպակալման միտումները: Այսօր տեղի է ունեցել ԱՀԿ Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության նախաձեռնության (COSI) 2019 թ. ազգային հետազոտության արդյունքների ներկայացումը: Հետազոտության նպատակն է` ուսումնասիրել երեխաների շրջանում ճարպակալման պատճառներն ու ցուցանիշները համեմատել միջազգային չափանիշներին. տեղեկացնում են ՀՀԱՆ-ից:

Քննարկմանը մասնակցել են ԱՆ, ԿԳՄՍՆ մասնագետներ, առողջապահական կազմակերպիչներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացվել են Հայաստանում տարրական դպրոցի երեխաների քաշի կարգավիճակը, երեխաների և ընտանիքների սննդային սովորությունները, ֆիզիկական ակտիվության մակարդակը և մի շարք այլ կարևոր ցուցանիշներ:

Այսպես, 7-8 տարեկանների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը կազմում է 27.7%, ճարպակալումը` 12.6%: Թերաճն ու թերքաշությունը տարածված չեն (մինչև 4%) և հիմնականում դիտվում են անապահով ընտանիքներում:

Հարկ է նշել, որ հետազոտությունն իրականացրել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հետազոտական թիմը` ՀՀ ԱՆ և ԱՀԿ Ոչ տարափոխիկ հիվանդությունների բաժնի աջակցությամբ: Հետազոտության անցկացմանն աջակցել է նաև Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը: