Կարող է՝ պարոն Այվազյանի հայտարարությունները չեն սրանք, սա կարելի է անվանել Օնիկ Գասպարյան-2 գործընթաց․ ԱԽ քարտուղարի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ ժամը 18:30-ին

Լուրեր

31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:11
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա․ հարվածներ են հասցվել Վոլգոգրադի և Թաթարստանի պահեստներին
31.07.2026 | 10:54
Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
31.07.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման հարցում պատմական համաձայնություն է ձեռք բերվել
Բոլորը

-Փաշինյանի առաջարկը՝ կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, կա՛մ ՌԴ-ի կողմից դիտորդների ներգրավելու վերաբերյալ, ի վերջո, Հայաստանի շահերի՞ց էր բխում, քանի որ հենց այդ առաջարկին հաջորդեց ԱԳՆ պաշտոնակատարի հրաժարականը։ Արա Այվազյանը մասնավորապես ասել էր, թե որևէ կասկած պետք է չլինի, որ ԱԳ նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Քանի որ սա հաջորդեց Փաշինյանի առաջարկին, մեկնաբանվեց, որ հենց այդ առաաջարկն էր մեր շահերին դեմ։ Կասե՞ք՝ կոնկրետ որ կետն էր մեր շահերին դեմ։

-Գիտեք, որ դրանից հետո վարչապետի խոսնակը խնդրել էր պարզաբանումներ տալ, որովհետև ոչ մեկի համար հասկանալի չէր, թե պարոն Այվազյանը նման հայտարարություններ անելով՝ ինչ նկատի ունի։ Ընդհանրապես, մեզ մոտ ընդունված է, որ քողարկված հայտարարություն են անում՝ առանց որևէ բացատրության, միակ հասցեատերը, որը կարող է պարզաբանում տալ, ինքն է։ Ես միայն կարող եմ ասել, որ մայիսի 12-ից սկսած Անվտանգության խորհրդի 7-8 նիստ ենք ունեցել կամ Անվտանգության խորհդրի անդամներով քննարկումներ ենք ունեցել, այդ 7-8 օրերին քննարկվել են հնարավոր բոլոր տարբերակները, ներկա է եղել նաև Արա Այվազյանը։

-Առարկություններ չի՞ ունեցել այդ հանդիպումների ժամանակ։

-Ես չեմ հիշում, որ Անվտանգտության խորհրդի նիստում մեր առաջարկություններին որևէ մեկը առարկություն ունենար։ Տեսեք՝ երբ քննարկվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվանա, ես չեմ հիշում, որ որևէ մեկն ասի՝ չէ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվ չլինի։ Չի կարող 7-8 նիստ լինել, օրումեջ քննարկել այդ հարցերը, և ընդհանուր կոնսենսուս չլինի։ Ես չգիտեմ, թե ինչ միտք է ունեցել նա և շարունակում է լռել։ Բայց Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրությունները կան, որտեղ հստակ է, որ այս ճանապարհով ենք գնում, և որևէ առարկություն չի եղել։

-Ճի՞շտ հասկացա՝ Դուք պնդում եք, որ Փաշինյանի այդ առաջարկի մեջ պետական շահի դեմ որևէ բան չկա, և որ Արա Այվազյանի խոսքերը Ձեզ համար անհասկանալի են։

-Միանշանակ՝ չի եղել։ Ավելին ասեմ՝ այս հարցերը քննարկվել են, այս մտքերը քննարկվել են, և Անվտանգության խորհրդի նիստում ձևավորվել է կոնսենսուս։ Եվ հետաքրքրիր է, որ այդ նիստերից հետո նման հայտարարություն է հնչում, և կարելի է կարծել, որ կարող է՝ պարոն Այվազյանի հայտարարությունները չեն սրանք, որովհետև մենք փորձ ունենք՝ Օնիկ Գասպարյանի փորձը։ Սա կարելի է անվանել Օնիկ Գասպարյան-2 գործընթաց։

-Այսինքն՝ ո՞ւմ եք տեսնում պարոն Այվազյանի մեջքի հետևում։

-Իրեն չեմ տեսնում՝ հաստատ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան